Մայիսի 25-ից Եվրոպայում մարդկանց այլևս չի կարելի լուսանկարել

2018 թվականի մայիսի 25-ին, Ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգը (General Data Protection Regulation (GDPR)) կսկսի գործել Եվրոպական միության ամբողջ տարածքում, որը անձնական տվյալների վերաբերյալ գործող հոդվածների և հրահանգների զգալի փոփոխությունների կհանգեցնի:

GDPR-ը կարող է հակառակ ազդեցություն ունենալ`վնասելով ոչ միայն Միության բնակիչներին, այլև հյուրերին: GDPR- ի բաժիններից մեկը արգելում է երրորդ անձանց պատկերների հրապարակումը`առանց նրանց տեղեկացվածության և համաձայնության, հաղորդում է computerra.ru-ն։

Սակայն, եթե որևէ անծանոթ հայտնվել է տեսախցիկի կադրում, անհրաժեշտ է նրանից գրավոր թույլտվություն ստանալ սոցիալական ցանցում նյութը հրապարակելու համար։ Եթե դա հնարավոր չէ, ապա լուսանկարիչը տվյալ իրավիճակից դուրս գալու երկու տարբերակ ունի, առաջինը` սոցիալական ցանցերում նյութերի հրապարակումից հրաժարվելը, իսկ երկրորդը, պատահական անցորդների դեմքերը ծածկելը:

Փաստորեն, օրենքն ուղղակիորեն հարվածում է սյուժետային լուսանկարչությանը։ Պատմության գիրկն է անցնում մի ամբողջ դարաշրջան, երբ ստեղծվել են Եվրոպայի կյանը պատկերող ամենահայտնի լուսանկարները։ Չափազանց դժվար կլինի առանց օրենքը խախտելու եվրոպական քաղաքների տեսարժան վայրերը նկարելը։

Արտերկրում գտնվելիս այս կամ այն լուսանկարը սոցիալական ցանցում հրապարակելիս պետք է պատրաստ լինեք լուրջ անախորժությունների, որոնք կարող են առի հայտ գալ սահմանն անցնելիս։ Անշուշտ, այս արգելքը հեշտորեն կարելի է շրջանցել, քանի որ օգտատերը կարող է լուսանկարները հրապարակել ուղեւորությունից վերադառնալուց հետո։ Բացի դրանից հեշ թեգ հղումներով անցնելիս, սոցիալական ցանցերում փակ հաշիվները չեն ցուցադրվում, ինչը նաև GDPR օրենքը շրջանցելու պարզ ուղիներից մեկն է, գրում է serty.ru-ն։

Սա վերաբերում է նաև մեքենայում գտնվող տեսանկարհանող սարքերով կատարված նկարահանումներին: Մեքենան մարդաշատ փողոցով անցնելիս տեսանյութի վրա կարող են հարյուրավոր անցորդների դեմքեր հայտնվել։ Այս տեսանյութըայլևս չեք կարող ցանկացած ձևով հրապարակել։ տեսանկարահանող սարքերի օգտագործման արգելքը արդեն մի քանի տարի գործում է որոշ եվրոպական երկրներում, սակայն այժմ այն փաստացի տարածվում է Եվրոպական միության ամբողջ տարածքի վրա։

GDPR- ի օրենքը խիստ պատիժ է սահմանում իրավախախտների համար`սկսած խոշոր չափի տուգանքից մինչեւ ազատազրկում: Այնպես որ, Եվրոպայում ճանապարհորդելիս, տհաճ իրավիճակում հայտնվելուց խուսափելու համար ժամանակն է վերանայել ձեր ֆոտո և տեսանկարահանման սովորությունները, հաղորդում է ptzgovorit.ru կայքը:

Եվ միանգամայն անհասկանալի է, թե ինչպե՞ս է այս օրենքը աշխատելու Եվրոպայում, օրինակ, ռեպորտաժի նկարահանումների դեպքում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել