Փոփոխություն՝ Ռուսաստանի քաղաքներում սահմանված հատուկ ռեժիմի և հաշվառման հետ կապված

Համաձայն ՌԴ նախագահի նոր հրամանագրի՝ 2018 թ-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման քաղաքներում հաշվառման ժամկետը 1 օրվա փոխարեն սահմանվել է 3-ը։

Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնից։

Մայիսի 25-ից հուլիսի 25-ը հատուկ ռեժիմը կգործի Ռուսաստանի հետևյալ քաղաքներում՝

  • Մոսկվա,
  • Վոլգոգրադ,
  • Եկատերինբուրգ,
  • Կազան,
  • Կալինինիգրադ,
  • Նիժնի Նովգորոդ,
  • Դոնի Ռոստով,
  • Սամարա,
  • Սանկտ-Պետերբուրգ,
  • Սարանսկ,
  • Սոչի։

ՀՀ քաղաքացիները ՌԴ այդ քաղաքներ մուտք գործելուց 3 օրվա ընթացքում պետք է հաշվառվեն ՌԴ ՆԳ նախարության համապատասխան տարածքային մարմնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել