Մենք երկար տարիներ բախվել ենք մի իրավիճակի հետ, երբ քրեակատարողական հիմնարկները լեփ-լեցուն են և ամեն տեղի համար երկու անձ է կալանավորվում: Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարրաեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ վարչապետի դա քաղաքական մոտեցման խնդիր է, որի մասին երկար տարիներ խոսվել է: «Ես միանշանակ կիսում եմ այն մոտեցումը, որ կալանքի սանկցիաներ տալիս պետք է հաշվի առնել բոլոր իրողությունները: Այն բոլոր դեպքերում, երբ արդարացված չէ մարդուն կալանքի տակ պահելը, իսկ մեր օրենսդրությունը հստակ սահման է գում, այդ մարդկանց չպետք է կալանքի տակ պահել և մենք պետք է խուսափենք այն իրավիճակից, որ ՔԿՀ-ները լեփ-լեցուն են կալանավորներով և կալանավորները հերթով են քնում:
Նրա խոսքով դա ուղղակի խոշտանգամն երևույթ է: Նա արձանագրեց, որ պաշտպանում է իր և արդարադատության նախարարի դիրքորոշումը, որ կալանավորված անձանց թիվը չպետք է գերազանցի ՔԿՀ-ներում առկա քնելատեղերի թվին:
«Բաղրամյան 26-ից դատարաններին ուղղված հրահանգներ չեն լինելու: Դատավորները թող գործեն իրենց լիազորությունների շրջանակում: Նրանք պետք է կայացնեն օրինական, օբյեկտիվ դատավճիռներ, և այդ դատավճիռները պետք է ծնվեն բացառապես ՀՀ օրենսդրությամբ, միջազգային կոնվենցիաներով, նաև ՄԻԵԴ նախադեպային վճիռներով սահմանված շրջանակում: Ուրեմն կեցցե՛ անկախ դատական համակարգը»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:
Վարաչեպտը նաև ասաց, որ Հայաստանում կա քաղաքական կամք՝ ունենալ անկախ դատական համակարգ, և կունենանք անկախ դատական համակարգ: Իսկ այլ համակարգերից դատարաններին դատավորներին հրահանգ տվողները և ընդունողները պատասխանատու կլինեն օրենքի առաջ: