ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի խոսնակն աշխատանքից ազատվում է

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանը քիչ առաջ հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Առաջին անգամ չգիտեմ, թե ոնց սկսեմ տեքստս՝ ի տարբերություն վերջին մեկ ու կես տարում գրված տասնյակ մամուլի հաղորդագրությունների։
Երևի թե սկսեմ շնորհակալությունից բոլոր լրագրող գործընկերներիս, որոնց հետ աշխատելը թեև ամենահեշտ գործերից մեկը չէ, բայց ամենահետաքրքիրն է, ու ինչպես կասի մեր սերունդը, “Challenging”: Շնորհակալ եմ էն լրագրողներից, որոնք փորձում էին տնտեսության ոչ այդքան հեշտ ոլորտը լուսաբանել հետարքրքությամբ, շնորհակալ եմ մասնագիտացված տնտեսական լրագրողներից, ումից ինքս լիքը բան սովորեցի այս ընթացքում։ Փորձել եմ ձեզ հետ լինել մաքսիմալ օպերատիվ, հասանելի ու արդյունավետ։

Շնորհակալ եմ ամենախուճուճ անունը կրող, բայց ամենահարազատ ու պրոֆեսիոնալ նախարարության բոլոր աշխատակիցներին, ում կյանքն էդքան կերել եմ, լրատվական թիմ ջան, շնորհակալ եմ, որ դիմացել եք, ընդունել եք, երևի սիրել եք ու հետս աննորմալ ռիթմը կիսել եք:

Ու վերջապես շնորհակալ եմ էն պետական գործչին, ով ինձ վստահեց էս գործը՝ չնայած շատ երիտասարդ տարիքիս (թեև դա էլ կարծես ակտուալ չի) ։ Աշխատանքի օրոք ղեկավարի մասին անձնական կարծիք հայտնելը կոռեկտ չէ ու օբյեկտիվ չէ։ Հիմա էլ օբյեկտիվ չի լինի, բայց կլինի անկեղծ։ Մարդ, որ մեր երկրի անկախությունից ի վեր բարեխղճորեն աշխատել է պետական համակարգում ու վերջին երկու տարում էլ ՝ տարիների ընթացքում կուտակված փորձը, գիտելիքները և հմտությունները էդքան մեծ նվիրվածությամբ ու եռանդով ներդրել տնտեսությունը զարգացնելու գործում։ Նախարար, որի հետ ողջ թիմը կիսել է օր-օրի ավելի բարելավվող տնտեսական ցուցանիշների շուրջ ոգևորվածությունը։ Նախարար, որ ամենադրական իմաստով հանգիստ չէր տալիս գործարարներին ու էնտուզիազմով հետամուտ էր լինում բիզնեսի ամեն մի ծրագրին։ Նախարար, ում անցկացրած բանակցությունները դպրոց են։ Ղեկավար, ում հետ աշխատանքից ամեն օր ավելի հոգնած էիր վերադառնում տուն, բայց հաջորդ օրը ավելի մոտիվացված գալիս աշխատանքի։ Շնորհակալ եմ, պարոն նախարար»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել