Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ մայիսի 11-ին, դատավոր Արշակ Վարդևանյանի նախագահությամբ կայացավ «Սասնա ծռեր» զինված խմբի գործով հերթական դատական նիստը։
11 ամբաստանյալների պաշտպանները դատարանին միջնորդություն էին ներկայացրել՝ իրենց պաշտպանյալներին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ, որը դատարանը մերժեց:
Հիշեցնենք, որ գործով ամբաստանյալներն են Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը, Թաթուլ Թամրազյանը, Արամ Հակոբյանը, Տիգրան Մանուկյանը, Արայիկ Հակոբյանը, Վարդան Գերավետյանը, Մարտիրոս Հակոբյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Գևորգ Իրիցյանը և Թորոս Թորոսյանը։