Այսօր՝ մայիսի 11-ին ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
Իրավաբան․net-ը ձեզ է ներկայացնում նրա կենսագրությունը:
Հունան Պողոսյանը ծնվել է 1964 թ. մայիսի 30-ին, Երևան քաղաքում:
Ավարտել է Երևանի պետական համալսարանը` իրավաբանի որակավորմամբ:
1982-1984 թթ. ծառայել է Խորհրդային բանակում:
1991-1993 թթ. աշխատել է Շահումյանի ՆԳԲ-ում, որպես անչափահասների գործերով տեսչության տեսուչ, քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ավագ օպերլիազոր,
1993-1995 թթ.՝ Մաշտոցի ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ,
1995-1996 թթ.` Քրեական հետախուզության վարչությունում, որպես պետի տեղակալ,
1996-1999 թթ.` Քրեական հետախուզության վարչության պետ,
1999-1999 թթ.` Մաշտոցի ՆԳ բաժնի պետ,
1999-2000 թթ.` Կենտրոնական ՆԳ բաժնի պետ,
2000-2001 թթ.` Արաբկիրի ՆԳ բաժնի պետ,
2001-2004 թթ.` Երևան քաղաքի ՆԳ վարչությունում, որպես պետի օպերատիվ գծով տեղակալ,
2004-2008 թթ.` ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ,
2008-2010 թթ.` զբաղեցրել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի պաշտոնը:
2010 թ. նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնին:
ՀՀ Նախագահի հրամանագրով 2010 թ. շնորհվել է «ոստիկանության գեներալ-մայոր» կոչում:
Պարգևատրվել է
ՀՀ Նախագահի հրամանագրերով՝
• Արիության մեդալով (1998 թ.),
• Հասարակական կարգի գերազանց պահպանման համար մեդալով (2006 թ.),
• «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով (2011 թ.),
• «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով (2016 թ.):
ԼՂՀ Նախագահի հրամանագրով
Մարտական ծառայության մեդալով (2006 թ.):
ՀՀ վարչապետի հուշամեդալով (2012 թ.):
Պարգևատրվել է նաև ՀՀ ոստիկանության, ՀՀ ՊՆ, ԱԱԾ, ՌԴ ՆԳՆ բազմաթիվ գերատեսչական մեդալներով:
ՀՀ ոստիկանության պետի կողմից պարգևատրվել է մարտական զենքով:
ՀՀ Նախագահի 2014 թ. ապրիլի 15-ի հրամանագրով շնորհվել է «ոստիկանության գեներալ-լեյտենանտ» կոչում:
Ամուսնացած է, ունի մեկ դուստր, երկու որդի: