Արմեն Սարգսյանը պատրաստ է աշխատել Նիկոլ Փաշինյանի հետ՝ նրա վարչապետ ընտրվելու դեպքում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Էխո Մոսկվի»-ի հետ հարցազրույցում պատասխանելով հարցին, թե հեշտ կլինի արդյո՞ք «Իմ քայլը» շարժման ղեկավար, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ աշխատելը, եթե նա ընտրվի վարչապետի պաշտոնում՝ պատասխանել է, որ ինքը պատրաստ է:

Նա նշել է, որ եթե նա կարողացել է աշխատել Նիկոլ Փաշինյանի հետ հրապարակում, ապա կկարողանա նաև նրա հետ աշխատել վարչապետ ընտրվելուց հետո. «Նա երիտասարդ և իսկապես տաղանդավոր մարդ է։ Թե ինչպիսի վարչապետ նա կլինի՝ ժամանակը ցույց կտա։ Իմ դերը կլինի, հաշվի առնելով իմ կյանքի փորձը և իմ սկզբունքները կյանքում, եթե նա ցանկանա, նրան խորհուրդներ տալը, որը ինձ համար առաջնային է, ինչպես միշտ է եղել, դա օրենք է, օրինականություն եւ կառույց։ Այսինքն, եթե ինչ-որ մեկը անցնի կառույցը կամ օրենքը, կտեսնի իմ պատը»,-նշել է Սարգսյանը։

Խոսելով մայիսի 8-ին կայանալիք ընտրությունների մասին նախագահհը նշել է, որ նոր ձևավորվող կառավարությունը կհասկանա, թե ինչ դժվար է ղեկավարելը։

«Մի բան է մատնանշել սխալները, թերությունները, խնդիրները, մեկ այլ բան է, երբ հնարավորություն են տալիս դրանք լուծել։ Միշտ ավելի հեշտ է մատնանշել, քան կառուցողական գործել։ Կարծում եմ, որքան մոտ են Փաշինյանն ու նրա համակիրները իշխանությանը, այնքան իրատեսական նրանք պետք է լինեն։ Ես չեմ ցանկանում կանխատեսել նրա տնտեսական կամ մյուս քաղաքականությունը, բայց վստահ եմ, որ հայ-ռուսական հարաբերությունների վրա դրանք չեն ազդի։ Որովհետեւ Հայաստանն ու Ռուսաստանը կապված են շատ խորը կապերով»,-նշել է ՀՀ 4-րդ նախագահը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել