Արմեն Գիչյանն ազատվել է վարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոնակատարի պաշտոնից

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր՝ մայիսի 5-ին որոշում է ստորագրել, որում ասվում է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 22-ի N 1348-Ն որոշումը՝
Արմեն Գիչյանին ազատել վարչապետի արարողակարգի պատասխանատուի (ղեկավար) պաշտոնակատարի պաշտոնից` իր դիմումի համաձայն»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել