Հետաքրքիր և եզակի որոշում. Թամարա Բաղդասարյանը՝ իր վարույթում ունեցած քրեական գործի մասին

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Լ. Հովհաննիսյանը, նախանական համաձայնության գալով աներորդի Գ.Խաչատրյանի հետ, միասին, շարունակաբար 2013թ.սեպտեմբերից մինչև 2014թ. փետրվարը ապառիկ կարգով տարբեր տեսակի դյուրակիր համակարգիչներ են ձեռք բերել: Նրանք համակարգիչները ձեռք են բերել ապառիկ պայմանագրով գնելու կեղծ խոստումով, տարբեր քաղաքացիների անուններով:

Երևանում գործող համակարգչային տեխնիկայի առուվաճառքով զբաղվող «Լյուքս կոմպյուտեր», «Վեգա Ուորլդ» ՍՊԸ-ի, «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի և այլ ՍՊԸ-ների հետ վարկավորմամբ կնքել են տվել վարկայինև կոշտ գրավի պայմանագրեր և հափշտակել առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 5 միլիոն 400 հազար դրամի համարժեք համակարգիչներ:

Մեղադրական եզրակացության համաձայն նաև նշվում է, որ սրանից բացի, Լ.Հովհաննիսյանը ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ 2014թ. ապրիլին մուտք է գործել Ա.Ա.-ին պատկանող տունը և խորդանոցի պահարանից գաղտնի հափշտակել է 34.000 դրամ արժողության կանացի ոսկյա մատանի, 133.000 դրամ արժողության տղամարդու մատանի, 100.000 դրամ կանխիկ գումար, 7 շիշ կոնյակներ:

Այս գործը դատաանում է դեռևս 2015 թվականից: Նրանց նկատամաբ որպես խափանման միջոց էր նշանակվել կալանավորումը:

2017 թվականի հունվարի 16-ին, այնուհետև նոյեմբերի 17-ին դատարանը որոշումներ էր ընդունել մերժել ամբաստանյալ Լ.Հովհաննիսյանի կալանքը այլ խափանման միջոցով փոխարինելու մասին դիմումը:

Գործով պաշտպան Թամարա Բաղդասարյանից տեղեկանում ենք, որ այսօր՝ մայիսի 5-ին այս գործով հետաքրքրիր ու եզակի որոշում է ընդունվել: Նա նաև նշում է, որ նախկինում իր գործերով նման որոշում չի ունեցել:

«Երևան քաղաքի ԸԻ դատարանը նախագահությամբ Ա.Վարդանյանի վերոնշյալ քրեական գործով պաշտպանյալիս՝ Լ. Հովհաննիսյանի նկատմամբ, ով մեղադրվում է 2 դրվագ ՀՀ քր. Օր-ի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով և 1 դրվագ ՀՀ քր. օր-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասով կիրառել է գրավ ՝ գործը դատական քննության նշանակելու որոշմամբ»,-նշում է Թամարա Բաղդասարյանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով և սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դաավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել