Ի՞նչ կենսագրություն ունի պաշտոնից հրաժարական տված Արմեն Ամիրյանը

Մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը մայիսի 2-ին դուրս էր եկել նախարարության շենքի դիմաց ցույց անցկացնող ցուցարարների մոտ և հայտարարել, որ հրաժարական է տվել: 

Իրավաբան.net-ը ստորև ձեզ է ներկայացնում Արմեն Ամիրյանի կենսագրությունը:

Արմեն Արտավազդի Ամիրյանը ծնվել է 1967 թ-ին հուլիսի 29-ին, Երևանում:

Կրթություն

  • 1984 թ. ավարտել է Նար-Դոսի անվան թիվ 14 միջնակարգ դպրոցը։
  • 1985-1991թթ.- Երևանի Խ. Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական ինստիտուտ, մասնագիտությունը` կուլտուր-լուսավորչական

Աշխատանքային գործունեություն

  • 1982 թվականից Հայաստանի պետական հեռուստատեսությունում վարել է մանկապատանեկան հաղորդումներ։
  • 1984 թ. ընդունվել է աշխատանքի Հայաստանի Հեռուստառադիոպետկոմ՝ որպես ռեժիսորի ասիստենտ։
  • 1986-1988 թթ. ծառայել է Խորհրդային բանակում:
  • 1985-1997 թթ. աշխատել է հաղորդավարական բաժնում։ Վարել է լրատվական, քաղաքական հաղորդումներ, երաժշտական, ժամանցային ծրագրեր, պետական և ազգային տոների պաշտոնական միջոցառումներ։
  • Ավարտելուց հետո, որոշ ժամանակ դասավանդել է նույն ինստիտուտում։
  • 1990-1995 թթ. հեղինակել է «Խճանկար», «Խաչմերուկ», «Բարի լույս», «Փոստարկղ» և այլ հաղորդումներ։
  • 1996 թ. հիմնել է «Ար Ռադիո Միջմայրցամաքային» ընկերությունը և «Արմենակոբ» մշակութային կենտրոնը, որը ծառայել է մի շարք բարեգործական ծրագրերի իրականացմանը։ Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի հոգևոր խորհրդի անդամ է։ Անդամակցում է նաև Հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիային և արժանացել է հիշյալ ակադեմիայի ոսկե մեդալին։ 2000 թ. ստեղծել է «Արմենակոբ» հեռուստաընկերությունը։
  • 1997-2015 թթ. եղել է Հայաստանի Հանրային ռադիոյի գործադիր տնօրենը։
  • 2000 թ. ստեղծել է «Արմենակոբ» հեռուստաընկերությունը։
  • 2009 թ. ընտրվել է ՀՀ ոստիկանության հասարակական խորհրդի անդամ։
  • 2010 թ. եղել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնակատար։
  • 2010-2013 թթ. – ղեկավարել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի հեռուստա և ռադիոլրագրության ամբիոնը։
  • 2015 թ. դեկտեմբերի 16-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով:
  • 2016 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ նախագահի ՆՀ-1053-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ մշակույթի նախարար:

Պարգևներ և կոչումներ

  • Մովսես Խորենացու մեդալ (2006)։
  •  Հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիայի ոսկե մեդալ, 2007թ.
  • Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ (2012թ.)
  • Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ (2015)
  • «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե մեդալ
  • Ունի դոցենտի գիտական կոչում՝ թատերական արվեստ, կինոարվեստ մասնագիտությամբ (2009):
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել