ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Կրեմլում հույս ունեն, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև լավ հարաբերությունները անփոփոխ կմնան: Պաշտոնական Մոսկվան լիահույս է, որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը կմնա սահմանադրական շրջանակներում: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք շարունակում ենք հույս ունենալ, որ Հայաստանում բոլոր գործընթացները կմնան սահմանադրական և օրինական շրջանակներում: Մենք ցանկանում ենք, որ մեր հայ բարեկամները հնարավորինս շուտ կարգավորեն ստեղծված իրավիճակը: Մենք նաև հույս ունենք, որ ամեն դեպքում դաշնակցական, բարի և կառուցողական երկկողմ ռուս-հայկական հարաբերությունները կմնան հաստատուն ինչպես մեր երկրի, այնպես էլ Երևանի արտաքին քաղաքականության համար»,- ասել է Պեսկովը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել