Սիրիայում կործանվել է ռուսական Սու-30ՍՄ ինքնաթիռը

Սիրիայում ռուսական Սու-30ՍՄ կործանիչ է կործանվել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ ՌԴ պաշտպանության նախարարությանը հղումով:

«Օդաչունները, որոնք մինչև վերջին պահը պայքարել են օդանավի համար, դեպքի վայրից ստացված տեղեկությունների համաձայն՝ զոհվել են»,-հայտնել է աղբյուրը:

Ավիաաղետը տեղի է ունեցել Միջերկրական ծովի օդային տարածքում՝ այն ժամանակ, երբ կործանիչը բարձրություն էր հավաքում «Հմեյմիմ» ռազմաբազայից դուրս գալուց հետո:

Ըստ նախնական տվյալների՝ կործանիչի ուղղությամբ կրակ չի բացվել: Չի բացառվում, որ դրա շարժիչի մեջ կարող էր թռչուն հայտնված լինել:

Օդաչուներից մեկը հայ է եղել: Ըստ Vesti.ru–ի՝  մայոր Ալբերտ Դավիդյան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել