«Տելեգրամ» մեսենջերի աշխատանքում խափանումներ կան: Այս մասին հայտնել է մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովը, տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի»-ից:
«Առաջիկա մի քանի ժամերի ընթացքում համակարգ մուտք գործելու դժվարություններ կլինեն եվրոպացի օգտատերերի համար: Մասնագետները զբաղվում են խնդրի կարգավորմամբ։»,-նշել է նա։
«Տելեգրամ»-ը չի աշխատում նաև Հայաստանում։