2018 թ. ապրիլի 24-25-ին կկայանա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցը Թուրքիա:
Այդ մասին հայտնում է APA գործակալությունը:
Նախագահ Իլհամ Ալիևը կմասնակցի Ադրբեջան-Թուրքիա բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի VII նիստին, կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ:
Այցի շրջանակներում կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային հարցեր: