Դատարանների աշխատակազմերը կմիաձուլվեն. վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի որոշումը

Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը նոր որոշում  է ընդունել:

«Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանումները՝ Երևան քաղաքի վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների աշխատակազմերը միաձուլման միջոցով կվերակազմակերպվեն և կստեղծվի «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմը:

Որոշումն ընդունվել է մարտի 16-ին, սակայն ուժի մեջ է մտել երեկ՝ մարտի 31-ին:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել