ԿԳՆ-ի նոր նախագծով կսահմանվի սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարությունը

Կրթության և գիտության նախարարությունը նոր նախագիծ է ներկայացրել՝ «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարության» մասին, որի նպատակը՝ սովորողների ՌՀԴ կազմակերպումը և իրականացումն ապահովող համակարգերի արդիականացման և կայուն զարգացման ապահովումն է՝ Հայաստանի ժամանակակից մարտահրավերներին համապատասխան՝ ապահովելով պետական, համայնքային և հասարակական կառույցների ներդաշնակ համագործակցությունը՝ հայրենիքի պաշտպանությանը՝ ֆիզիկապես և հոգեպես պատրաստ քաղաքացու ձևավորման գործընթացում:

Այս նախագծի հիմնավորումները հետևյալն են.

ա.կրթության բնագավառում պետական քաղաքականությամբ, որի հենքը ազգային դպրոցն է: Ազգային դպրոցի  գլխավոր նպատակն է մասնագիտական պատշաճ պատրաստվածություն  ունեցող և համակողմանիորեն զարգացած, հայրենասիրության, պետականության  և մարդասիրության  ոգով  դաստիարակված անձի ձևավորումը, որը ամրագրված է «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետում:

բ.Պետական քաղաքականության սկզբունքներով, որի հիմնական ուղղություններն են՝ կրթության մարդասիրական բնույթը, համամարդկային արժեքների, մարդու կյանքի ու առողջության, անհատի ազատ և համակողմանի  զարգացման առաջնայնությունը, քաղաքացիական գիտակցության, ազգային արժանապատվության, հայրենասիրության, օրինականության  և բնապահպանական  աշխարհայացքի  դաստիարակությունը, որոնք ամրագրված են «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետում:

գ.«Կրթություն» եզրույթի օրենսդրական սահմանումով, որը ամրագրված է «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետում, ուր կրթությունը սահմանված է, որպես անձի, հասարակության և պետության շահերից ելնող ուսուցման և դաստիարակության գործընթաց, որը նպատակաուղված է գիտելիքները պահպանելուն ու սերունդներին փոխանցելուն:

դ. Ռազմաուսումնական հաստատությունների առջև դրված նպատակով («Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ կետի 4.1-րդ ենթակետ), որը ռազմական կրթական ծրագրերի պահանջներին համապատասխան՝  սովորողների ուսուցումն ու դաստիարակությունն է:

ե.«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված նախադպրոցական կրթության հիմնական խնդիրներով, ինչպես նաև նույն հոդվածի 2-րդ կետի, համաձայն որի  նախադպրոցական կրթության ծրագրերի իրականացման գործում գլխավոր դերը պատկանում է ընտանիքին:

զ.«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված հանրակրթության հիմնական խնդիրներով, մասնավորապես նույն հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետում սահմանված  սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության և նախնական զինպատրաստության համալիր ծրագիր իրականացնելով:

է.«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով նախատեսված արտադպրոցական դաստիարակության նպատակով, այն է սովորողների հոգևոր, գեղագիտական, ֆիզիկական զարգացումը, ռազմահայրենասիրական դաստիարակությունը, բնապահպանական և կիրառական գիտելիքների ձեռքբերումը, որը իրականացվում է  սովորողների ազատ ժամանցի կազմակերպման միջոցով, նրանց հետաքրքրությունների զարգացման համար պայմաններ ստեղծելով:

ը.«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված մանկավարժական աշխատողների պարտականություններով:

թ.«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված հանրակրթական դպրոցներում, նախնական մասնագիտական  ուսումնական հաստատություններում  նախազորակոչային պատրաստություն կազմակերպելով և անցկացնելով:

ԿԳՆ համոզմամբ, եթե այս նախագիծն ընդունվի, ապա՝

ա.սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության գործընթացի արդյունավետ իրականացմանը նպաստող իրավական դաշտում համապատասխան փոփոխությունների կատարմանը,

բ.ուսումնական հաստատությունում ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ միասնական աշխատանքին,

գ.ռազմահայրենասիրական դաստիարակության հետ կապված ուսումնական հաստատությունների փոխհամագործակցությանը, արդյունավետ փորձի փոխանակմանը և արդյունավետ մեթոդների կիրառմանը,

դ.դասապրոցեսի դաստիարակչական բնույթի մեծացմանը,

ե.ռազմահայրենասիրական դաստիարակության մեթոդական խորհրդի ձևավորմանը, որը տվյալ ուսումնական հաստատությունում  աջակցություն կցուցաբերի դաստիարակչական բնույթի աշխատանքերին, կկազմակերպի ուսուցչական անձնակազմի միասնական աշխատանքը, կապահովի ընտանիք-ուսումնական հաստատություն կապը,

զ.ինչպես ՆԶՊ դասավնդման այնպես էլ ՌՀԴ արդյունավետ իրականացման նորարարական մեթոդների վերաբերյալ  ձեռնարկների, ՌՀԴ բովանդակությամբ և զինվորականի մասնագիտության վերաբերյալ գիտահանրամատչելի գրականության մշակմանը,

է.ՆԶՊ դասավնդման և ՌՀԴ արդյունավետ իրականացման նորարական մեթոդների ներդրմանը,

ը. զինվորական ղեկավարների հավաստագրման համակարգի ներդրմանը,

թ.ՆԶՊ նոր չափորոշիչների և դասագրքերի մշակամանն ու հրատարակմանը,

ժ.ՆԶՊ դասավանդման նոր ձևաչափի մշակմանն ու փորձարկմանը,

Նշենք, որ նախագծով առաջարկվում է․

  1. սահմանել սովորողների  ՌՀԴ ոլորտի  ռազմավարական ուղղությունները և դրանցից բխող գործողությունները,
  2. ապահովել ՌՀԴ իրականացման շարունակականությունը,
  3. սահմանել ռազմավարությամբ նախատեսված գործողությունների  ղեկավարման, մոնիթորինգի  իրականացման  և վերահսկման ընթացակարգերը,
  4. սահմանել ռազմավարությամբ նախատեսված գործողությունների ղեկավարման, մոնիթորինգի իրականացման և վերահսկման ընթացակարգերը:

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել