Բնակարանաշինությանն աջակցելու և երկիր օտարերկրյա գումարներ ներգրավելու նպատակով Թուրքիան իջեցրել է անշարժ գույք գնելու դիմաց քաղաքացիություն տրամադրելու կարգը։ Այս մասին հայտնում է հայտնում է«ՌԻԱ Նովոստին»:
Այս օրենքը Թուրքիայում սկսելու է գործել այս տարվա մայիսից: Օրենքի համաձայն՝ 300 հազար դոլար արժողությամբ անշարժ գույք գնող օտարերկրացին, առանց որևէ պայմանների, քաղաքացիություն կարող է ստանալ։
Հիշեցնենք, որ նախկինում քաղաքացիություն տրվում էր 1 մլն դոլար և ավելի գնով անշարժ գույք գնողին: Սակայն Թուրքիայում Հայաստանի և Հյուսիսային Կորեայի քաղաքացիները չեն կարող բնակարան կամ այլ անշարժ գույք գնել։ Օրենքը դա արգելել է: