Դիմումների համաձայն՝ Կեմերովոյում տեղի ունեցածի հետևանքով զոհվել է 78 մարդ

Կեմերովո շրջանի ղեկավարությունը և իրավապահ մարմինները աշխատում են քաղաքացիներից ստացված դիմում-բողոքների հետ, որոնք պահանջում են հայտնել Зимняя вишня առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության զոհերի իրական թիվը: Այս մասին հայտնել է շրջանի ղեկավարի տեղակալ Վլադիմիր Չերնովը, նշում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական կայքը:

Դիմումների համաձայն՝ տեղի ունեցածի հետևանքով զոհվել է 78 մարդ: Նշենք, որ պաշտոնապես հայտարարվել է 64 զոհի մասին:

Երեկ տեղի ունեցած ցույցի ժամանակ, ցուցարարները պահանջում էին շրջանի ղեկավարից հայտնել ողբերգության զոհերի ճիշտ թիվը: Մյուսները դժգոհ էին, որ հրդեհի մարմանը փոքր թվով փրկարարներ են մասնակցել:

«Մեդուզան» հայտնում է, որ ցուցարարները որոշել են ինքնուրույն հաշվել առևտրի կենտրոնի հրդեհի զոհերի թիվը, որից հետո հանրահավաքի մասնակիցները պահանջել են, որ իրենց հետ հանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով Կեմերովո է ժամանել մարտի 27-ին:

Լուսանկարը՝ «ՌԻԱ Նովոստի»

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել