Նախադեպային որոշում Քրեական օրենսգրքի 179 հոդվածի վերաբերյալ

Սևակ Լսկավյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքի խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2012թ. ապրիլից մինչև 2013թ. ժամանակահատվածում, յուրացման եղանակով «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունից հափշտակել է իրեն վստահված խոշոր չափերի` 838.679 ՀՀ դրամ գումար: Այս մասին նշվում է դատական տեղեկատվական համակարգում։

Ս.Լսկավյանը դատապարտվել էր ազատազրկման 2 տարի ժամկետով: Քրեական վերաքննիչ դատարանը դատավճիռը թողել էր ուժի մեջ:

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանից տեղեկանում ենք, որ Վճռաբեկ դատարանը 2018 թվականի մարտի 20-ի որոշմամբ հիշյալ դատական ակտերը բեկանել է, Ս.Լսկավյանին արդարացրել է և, ինչն առավել հատկանշական է, քրեական գործի վարույթը կարճել է /Քրեական գործ թիվ ԵԿԴ/0303/01/16/

Նշենք, որ այս գործով փաստաբանը Հայկ Սարգսյանն է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել