Հաստատվել է հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվության ձևը

Հաստատվել է հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվության ձևը: Այս մասին հրաման է ստորագրել ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը:

ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«_______________________________________»

հիմնադրամի 20  թ. գործունեության մասին

1. Հիմնադրամի`
1.1 Լրիվ անվանումը
1.2 Գտնվելու վայրը
1.3 Պետական գրանցման համարը
1.4 Պետական գրանցման տարին, ամիսը, ամսաթիվը
1.5 Հեռախոսը (այդ թվում` բջջային)
1.6 Պաշտոնական ինտերնետային կայքը
1.7 Էլեկտրոնային փոստը
2. Հիմնադրի անուն, ազգանուն կամ անվանում`
3. Հոգաբարձուների խորհրդի անդամների անուն, ազգանուն`
4. Կառավարչի անուն, ազգանուն`
5. Աշխատակազմում ընդգրկված անձանց անուն, ազգանուն`
6. Իրականացված ծրագրերը`

6.1 Ծրագրի անվանումը

6.2 Ծախսված գումարը

7. Ֆինանսավորման աղբյուրները`

7.1 Անուն, ազգանունը կամ անվանումը

7.2 Ծրագրի անվանումը

7.3 Չափը

8. Անձեռնմխելի կապիտալի չափը
9. Հիմնադրի ներդրումը`

9.1 Դրամական միջոցներ

9.2 Գույք

9.2.1 Տեսակը

9.2.2 Արժեքը

10. Նվիրատվությունները
10.1 Նվիրատուի`

10.1.1 Անուն, ազգանունը կամ անվանումը

10.1.2 Նվիրված դրամական միջոցներ

10.1.3 Նվիրված գույք

10.1.3.1 Տեսակը

10.1.3.2 Արժեքը

11. Նվիրաբերությունները
11.1 Նվիրաբերողի`

11.1.1 Անուն, ազգանունը կամ անվանումը

11.1.2 Նվիրաբերած դրամական միջոցներ

11.1.3 Նվիրաբերած գույք

11.1.3.1 Տեսակը

11.1.3.2 Արժեքը

12. Պետական բյուջեից դրամական մուտքերի չափը  
13. Ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափը  
14. Կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափը  
15. Ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) անուն, ազգանունը և կազմակերպության անվանումը

Կից ներկայացվում է աուդիտորական եզրակացությունը` _______________ թերթից:

                  թերթերի քանակը

 Հիմնադրամի տնօրեն

 __________________________________

 ստորագրությունը, անունը, ազգանունը

 Գլխավոր հաշվապահ

 __________________________________

 ստորագրությունը, անունը, ազգանունը

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության
կառավարությանն առընթեր 
պետական եկամուտների կոմիտեի նախագահի

2017 թվականի փետրվարի 24-ի

N 58-Ն հրամանի

Կ Ա Ր Գ

ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

1. Հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) 1-ին կետում լրացվում են հիմնադրամի` լրիվ անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման համարը, պետական գրանցման տարին, ամիսը, ամսաթիվը, հեռախոսը (այդ թվում` բջջային), պաշտոնական ինտերնետային կայքը և էլեկտրոնային փոստը: Եթե հաշվետու տարվա ընթացքում հիմնադրամը չի ունեցել պաշտոնական կայք, ապա 1.6-րդ ենթակետը պետք է բովանդակի այդ մասին նշում:

2. Հաշվետվության 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերը լրացվում են, եթե հաշվետու տարվա ընթացքում այդ կետերում նշված անձինք օգտվել են հիմնադրամի միջոցներից և ծառայություններից:

3. Հաշվետվության 6-րդ կետում լրացվում է յուրաքանչյուր ծրագրի անվանումը և յուրաքանչյուր ծրագրի համար ծախսված գումարի չափը:

4. Հաշվետվության 7-րդ կետում լրացվում է յուրաքանչյուր ֆինանսավորող անձի անուն, ազգանունը, իսկ կազմակերպության դեպքում` անվանումը, յուրաքանչյուր ծրագրի անվանումը և համապատասխան ֆինանսավորման չափը:

5. Հաշվետվության 8-րդ կետում լրացվում է անձեռնմխելի կապիտալի չափը` հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ: Նշված կետը լրացնում են միայն անձեռնմխելի կապիտալով հիմնադրամները:

6. Հաշվետվության 9-րդ կետում լրացվում են հիմնադրի կողմից կատարված (այդ թվում` անձեռնմխելի կապիտալի համալրման նպատակով) ներդրումները: Ընդ որում, դրամական միջոցների դեպքում լրացվում է հանրագումարը, իսկ գույք ներդնելու դեպքում` յուրաքանչյուր գույքի տեսակը և արժեքը:

7. Հաշվետվության 10-րդ և 11-րդ կետերում լրացվում են ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվությունները և նվիրաբերությունները, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների նվիրատվությունները և նվիրաբերությունները, ինչպես նաև անձեռնմխելի կապիտալի համալրման նպատակով տրամադրված միջոցները: Ընդ որում, դրամական միջոցների դեպքում լրացվում է հանրագումարը` ըստ նվիրատուի կամ նվիրաբերողի, իսկ նվիրված կամ նվիրաբերած գույքի դեպքում` յուրաքանչյուր գույքի տեսակը և արժեքը:

8. Հաշվետվության 12-րդ կետում լրացվում է դրամական մուտքերի հանրագումարը պետական բյուջեից:

9. Հաշվետվության 13-րդ կետում լրացվում է ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափը:

10. Հաշվետվության 14-րդ կետում լրացվում է կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի ընդհանուր չափը:

11. Հաշվետվության 15-րդ ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտ իրականացնող անձի (աուդիտորի) անուն, ազգանունը և կազմակերպության անվանումը:

12. Աուդիտորական եզրակացությունը կցվում է հաշվետվությանը, եթե հիմնադրամի ակտիվների արժեքը գերազանցում է 10 միլիոն դրամը:

13. Հաշվետվությունը ստորագրվում է հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի ու գլխավոր հաշվապահի կողմից և հաստատվում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից` նշելով համապատասխան որոշման ամսաթիվը:

14. Եթե հաշվետու տարվա ընթացքում հիմնադրամը չի գործել, միջոցների հոսքեր չեն եղել, ապա հաշվետվության մեջ արտացոլվում են միայն 1-ին և 8-րդ կետում լրացվող տեղեկությունները և կատարվում է նշում այն մասին, որ հիմնադրամը չի գործել, գույք չի օգտագործվել, ծրագրեր չեն իրականացվել, ֆինանսական հոսքեր չեն եղել:

15. Հաշվետվությունը համարվում է թերի, եթե այն չի պարունակում N 1 հավելվածի ձևում նշված տեղեկություններից որևէ մեկը կամ պարունակում է ակնհայտ հակասություններ:

16. Հաշվետվությունը լրացվում է ՀՀ դրամով:

Կ Ա Ր Գ

ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

1. Հիմնադրամն իր գործունեության մասին հաշվետվությունը, իսկ աուդիտը պարտադիր լինելու դեպքում, նաև տարեկան ֆինանսական հաշվետվությունը և աուդիտորի եզրակացությունը, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հրապարակում է https://www.azdarar.am հասցեում գտնվող` Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

2. Հիմնադրամը սույն կարգի 1-ին կետում նշված հաշվետվությունը հրապարակելուց հետո` 30 օրվա ընթացքում, այդ հաշվետվությունը ներկայացնում է իր հաշվառման վայրի հարկային տեսչություն: Հարկային տեսչություն հաշվետվություն ներկայացնելը համարվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին այդ մասին գրավոր ծանուցում:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել