Ավելի քան 6300 զանգ է ստացվել Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ՌԴ ընտրությունների ժամանակ հնարավոր խախտումների վերբաերյալ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական կայքը:
Հիշեցնենք, որ այսօր Ռուսաստանի Դաշնության ամբողջ տարածքում ընթանում է նախագահական ընտրությունները:
«Այս պահին բողոքներ ենք ստացել 6 հազար 366 զանգ ընտրողներից, թեկնածուներից և հանձնաժողովի անդամներից: Զանգերը կապված են եղել հանձնաժողովի հնարավոր խախտումների հետ»,-նշել է ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան:
Նրա խոսքով՝ 795 բողոքներ վերաբերում էին ադիմինիստրատիվ ռեսուրսի օգտագործմանը. «200 դիմում ուղարկվել է դատախազություն, 40-ից ավելին՝ նահանգապետերին, 2-3 քննչական կոմիտե»,-հայտնել են ԿԸՀ-ից:
Բողոքների մի մասը ուղրկվել է ոստիկանություն:
Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ բոլոր 8 թեկնածուները արդեն քվերակել են: