Երևանի պետական համալսարանը կազմակերպում է դպրոցականների ամենամյա օլիմպիադա, որը նախատեսվում է անցկացնել 2 փուլով: Այս մասին տեղեկանում ենք համալսարանի պաշտոնական կայքից:
2018 թ.-ի մարտի 3-ին՝ ժամը 11:00-ին, ԵՊՀ-ում և ՀՀ բոլոր մարզերում կանցկացվի դպրոցականների օլիմպիադայի I փուլը:
Մարտի 31-ին՝ ժամը 11:00-ին, ԵՊՀ-ում կանցկացվի դպրոցականների օլիմպիադայի II փուլը, որին կմասնակցեն I փուլի հաղթողները:
Օլիմպիադան կանցկացվի հետևյալ հանրակրթական առարկաների գծով`
- մաթեմատիկա
- ֆիզիկա
- քիմիա
- ինֆորմատիկա
- կենսաբանություն
- աշխարհագրություն
- հայ ժողովրդի պատմություն
- հայոց լեզու և գրականություն
- ռուսաց լեզու
- անգլերեն
- գերմաներեն
- ֆրանսերեն
- ստեղծագործական աշխատանք
Օլիմպիադան նախատեսվում է 11-12-րդ դասարանի աշակերտների համար: Ըստ առարկաների յուրաքանչյուր դպրոցից կարող է մասնակցել 2-3 աշակերտ:
Օլիմպիադայի հետ կապված հարցերով կարող եք դիմել ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչություն՝ հեռ. 55-40-03, 060-710-132, e-mail: [email protected]:
Օլիմպիադայի փակման և պարգևատրման արարողությունը տեղի կունենա ապրիլի 20-ին՝ ժամը 15:00-ին, ԵՊՀ մեծ դահլիճում (Կենտրոնական մասնաշենք, 3-րդ հարկ):
Նշենք նաև, որ ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ՝ օլիմպիադայում հաղթած (I, II և III կարգի դիպլոմների արժանացած) աշակերտներին Երևանի պետական համալսարանի վճարովի համակարգ ընդունվելու դեպքում առաջին կուրսում կտրամադրվի համապատասխանաբար 50, 40, և 30 % ուսման վարձի զեղչ: