Փետրվարի 28-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժին նույն բովանդակությամբ մի քանի ահազանգ հնչեց: Վարչական շրջանի տարբեր բնակիչներ հայտնում էին, որ ավտոմեքենաների կողային հայելիները գողացել են:
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
Գողությունները կատարել էին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներից: Դեպքերը տեղի էին ունեցել մի քանի ժամ տարբերությամբ: Ականատես վկանր չկային, գողության պահը ոչ մի տեսագրող տեսախցիկ չէր ֆիքսել:
Քանաքեռ-Զեյթունի քրեական հեախույզները աշխատանը սկսեցին ոչնչին և մի քանի օր անց արդյունքի հասան: Պարզվել է, որ գողությունները նույն անձն է կատարում, ով մայրաքաղաքում չի ապրում և ժամանակ առ ժամանակ գալիս է Երևան: Տեղեկությունները մանրակրկիտ ուսումնասիրեցին՝ հետախուզական միջոցառումները շարունակելով:
Օպերլիազոր Սանթուր Դուրգարյանը նշում է, որ մեքենանեի կողային հայելիները գողացած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու աշխատանքների ժամանակ տեղեկություն է ստացվել, որ Կոմիտասում մի երիտասարդ պետք է հայելիներ վաճառել: «Ըստ տեղեկությունների, այդ հայելիները գողացված էին: Հետագա միջոցառումներով այդ երիտասարդին հենց Կոմիտասի պողոտայից հայտնաբերեցինք և գողության կասկածանքով բերման ենթարկեցինք ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին»,-ասաց Դուրգարյանը:
Խոսքը Լոռու մարզի Սպիտակ քաղաքի բնակիչ Ա.Գ-ի մասին է, որին քրեական հետախույզները ներկայացրել են բաժնի հետաքննության բաժանմունք: Փաթեթավորված կողային հայելիները 27-ամյա երիտասարդի մոտ են եղել: Նա խոստովանական բացատրություն է տվել ոստիկաններին, որ հայելիները մայրաքաղաքում 15 հազարական դրամով անծանոթ մարդկանց է վաճառել:
Նա խոստովանել է, որ ևս 3 մեքնայի կողային հայելիներ է գողացել: Ձեռնարկվում են նրա գործողություններից տուժած քաղաքացիների հայտնաբերման և բողոքներ ընդունելու միջոցառումներ:
Քննությունը շարունակվում է: