Նախագահ Սերժ Սարգսյանի մարտի 2-ի հրամանագրով Գարեգին Մելքոնյանը նշանակվել է Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հաագա):
Նույն օրը Մելքոնյանը վարչապետ Կարեն Կարապետյանի որոշման համաձայն ազատվել էր տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:
Ծնվել է 8-ը ապրիլի, 1975 թ., ք. Երևան, Հայաստան
Աշխատանքային գործունեություն
Հունիս 2014 – մինչ այժմ Նախարարի առաջին տեղակալ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն (նախկինում` ՀՀ էկոնոմիկայի նախարարություն)
Պատասխանատվության ոլորտներ` միջազգային հարաբերություններ, արտաքին տնտեսական քաղաքականություն, ԵՄ, ԱՀԿ հետ համագործակցություն, մտավոր սեփականության պաշտպանություն և այլն.
ԵՄ հետ շրջանակային համաձայնագրի առևտրի և առևտրային հարցերի մասի գլխավոր բանակցող, ԵՄ աջակցության ազգային կոորդինատոր, հայ-չեխական և հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովների հայկական կողմի համանախագահ
2011 – 2014 ՀՀ էկոնոմիկայի նախարարի նախարարի տեղակալ
2005 – 2011 ԵՄ-ում ՀՀ առևտրական ներկայացուցիչ, ԵՄ-ում ՀՀ առաքելություն, Բրյուսել
2001 – 2005 Արտաքին տնտեսական քաղաքականության վարչության պետ, ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն
1999 – Զբոսաշրջության վարչության պետ, ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն
Արտահանման ենթակառուցվածքների վարչության պետ, ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն
1997 – 1999 Միջազգային համաձայնագրերի բաժնի պետ, Արտաքին տնտեսական քաղաքականության վարչություն, ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն
1996 – 1997 Գլխավոր Մասնագետ, Արտաքին առևտրի Վարչություն, ՀՀ առևտրի ծառայությունների և Զբոսաշրջության նախարարություն
Կրթություն
Երևանի Պետական Համալսարան, Արևելագիտության ֆակուլտետ
Կրթական ծրագրեր և վերապատրաստման դասընթացներ
Դիվանագիտական դասընթացներ (Թեհրան, Իրան)
Խորհրդատվական հմտություններ և գործարար կառավարում (Աթենք, Հունաստան)
Էլեկտրոնային առևտուր և անցումային տնտեսություններ (Օտտավա, Կանադա)
Առևտրի քաղաքականություն և առևտրային դիվանագիտություն (Օտտավա, Կանադա)
Արտահանման խթանում և ներդրումների ներգրավում. Քաղաքականություն և հմտություններ (Տոկիո, Ճապոնիա)
Տնտեսության պետական կարգավորման մեխանիզմներ (Վիեննա, Ավստիրա)
ՓՄՁ ներգրավումը միջազգային առևտրում. Քաղաքականության մշակում և խթանման գործիքներ (Իսրայել)
Արտահանման խթանման ռազմավարություն (Սեուլ, Հարավային Կորեա)
Օտար լեզուների իմացություն
Ազատ տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուներին, ընդհանուր հաղորդակցման իմացություն ֆրանսերեն և պարսկերեն լեզուներով
Պարգևներ
Պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով
Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք երեխա