Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 2-ին հրամանագիր է ստորագրել, որով Գարեգին Մելքոնյանը նշանակվել է Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հաագա):
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ձյունիկ Աղաջանյանը ազատվել է Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։
Իսկ Գարեգին Մելքոնյանը զբաղեցնում էր տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալի պաշտոնը: Նա այսօր իր պաշտոնից ազատվեց վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ։