Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով Աննա Աղաջանյանն ազատվել է Ինդոնեզիայի Հանրապետությունում և Մալայզիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։
Մեկ այլ համաձայնագրի համաձայն, Ինդոնեզիայի Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Ձյունիկ Աղաջանյանը (նստավայրը՝ Ջակարտա)։
Նշենք, նաև Ձյունիկ Աղաջանյանը ազատվել է Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։
Բացի սրանից, նա ազատվել է նաև Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից: