Ի՞նչ կենսագրություն ունի Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով այսօր՝ փետրվարի 21-ին Ռուբեն Վարդազարյանը նշանակել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ:

Ստորև ձեզ ենք ներկայացնում նորանշանակ պաշտոնյայի կենսագրությունը․

Ռուբեն Էդուարդի Վարդազարյանը ծնվել է 1967 թվականին Երևան քաղաքում։

1984 թվականին ընդունվել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ցերեկային ուսումնական բաժինը։

1985 թվականից մինչև 1987 թվականը ծառայել է Խորհրդային բանակում։

Կրթություն

1991 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը և ստացել իրավագետի որակավորում։

Աշխատանք

1991 թվականից մինչև 1998 թվականն աշխատել է «Սպուտնիկ» միջազգային երիտասարդական տուրիզմի բյուրոյում՝ որպես իրավախորհրդատու, այնուհետև՝ իրավաբանական բաժնի վարիչ։

1998 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է ՀՀ Կառավարության աշխատակազմի վարչական մարմինների վարչությունում՝ որպես գլխավոր մասնագետ։

2001 թվականից մինչև 2007 թվականը հանդիսացել է ՀՀ Նախագահին առընթեր քաղաքացիության հարցերի հանձնաժողովի անդամ։

2003 թվականից մինչև 2007 թվականը հանդիսացել է Երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության հանձնաժողովի քարտուղար։

2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Հարավային քաղաքացիական դատարանի դատավոր։

2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2010 թվականի հունիսի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել