Ինչքա՞ն տուգանք է նշանակվում օդանավի հրամանատարի կարգադրությունները չկատարելու դեպքում

Օդանավում գտնվող անձանց կողմից օդանավի հրամանատարի կարգադրությունները չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով(100.000 ՀՀ դրամ):

Օդանավից լուսանկարելու, կինոնկարահանելու և ռադիոակապի միջոցներից օգտվելու կանոնները խախտելը`

առաջացնում է նախազգուշացում, իսկ կրկնվելու դեպքում տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով(100.000 ՀՀ դրամ): (Կարգավորումը տրված է ՀՀ Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենքի 119-րդ հոդվածով):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել