Քաղհասարակության կարողությունների զարգացման դասընթացի 5-րդ խումբը ստացավ ավարտական հավաստագրերը

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) 14 ներկայացուցիչներ, այսօր՝ հունվարի 19-ին հավասատագրեր ստացան` Հայաստանի ամերիկյան համալսարանի ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանն ուղղված հավաստագրային նոր ծրագիրն ավարտելու վերաբերյալ։

Կրթական ծրագիրն իրականացվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում, որի նպատակը Հայաստանում քաղհասարակության ձայնը հանրային քննարկումների ժամանակ ազդեցիկ դարձնելն է։

«Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոնի ներկայացուցիչ Գրիշա Հովսեփյանը նշեց․ «Այս օրերի ընթացքում ինֆորմացիայի բավականին մեծ պաշար ստացա, ինչպեսև  ստացածս ինֆորմացիան համակարգելու, համապատասխան տեղերում տեղավորելու ու կիրառելու համար էր կարևոր։ Կարծում եմ, որ հետագայում խնդիրների դեպքում լուծումներ կգտնենք՝ հաշվի ստացած գիտելիքների, փորձի շնորհիվ» ։

«Քաղհասարակությունը դինամիկ մարմին է, այն անընդհատ զարգանում է և նոր մարտահրավերներ են լինում, նոր լուծուներ են առաջ գալիս, հետևաբար, պարբերաբար կարիք կա նման դասընթացների, փորձի փոխանակման։ Ինքս ինձ համար որոշ շեշտադրումներ ընտրել եմ և կարծում եմ մեր կազմակերպության գործունեության մեջ դրանք անպայման կկիրառենք, որպեսզի ավելի արդյունավետ աշխատենք»,-նման կարծիք հայտնեց «Քաղաքացիական նախաձեռնությունների հարթակ» ՀԿ-ի ներկայացուցիչ Նելլի Գրիգորյանը։

Նշենք, որ կրթական ծրագիրն իրականացվելու է ընդհանուր առմամբ 120  ՔՀԿ ներկայացուցիչների համար՝  Երևանից և մարզերից։ Կրթական ծրագրի շրջանակներում մասնակիցները կուսուցանվեն հանրային քաղաքականությունների մշակման, հանրային բյուջեների ու քաղաքականությունների մշտադիտարկման, կոալիցիաների կառուցման և ՔՀԿ-կառավարություն կառուցողական երկխոսության թեմաներով:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել