Լավ ծառայությանս համար ուզում էին պաշտոնս բարձրացնել, սակայն դատավճռի պատճառով չարեցին․ ավագ լեյտենանտ

Ապրիլյան պատերազմի հերոս, 25-ամյա ավագ լեյտենանտ Վլադիմիր Մանուկյանի գործով վերաքննիչ դատարանում գործի քննությունը շարունակաբար հետաձգվում է։ Գործը մակագրված է Ռուբիկ Խաչատրյան, Մհեր Արղամանյան և Սերգեյ Չիչոյան կազմին։

Հիշեցնենք, որ ապրիլյան հերոսը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճով դատապարտվել է 1 տարվա պայմանական ազատազրկման այն բանի համար, որ պատերազմի հետևանքով առողջական խնդիրներ է ձեռքբերել և բուժում ստանալու պատճառով ծառայության չի ներկայացել։

Իրավաբան.net-ի հետ զրույցում Վլադիմիր Մանուկյանն ասաց, որ իր նկատմամբ մեկ տարի պայմանական ազատազրկման դատավճիռը զգալիորեն ծանր անդրադարձ է ունեցել. «Այնպես է ստացվել, որ նույնիսկ իմ պաշտոնը չեն կարողանում բարձրացնել: Լավ ծառայությանս համար 10 օր առաջ ուզում էին պաշտոնս բարձրացնել, սակայն կադրերի բաժնից հայտնեցին, որ իմ նկատմամբ կա պայմանական մեկ տարվա ազատազրկման վերաբերյալ դատավճիռ, որն էլ պատճառ դարձավ առաջարկը չեղարկելու»:

Նիստը նախագահող դատավոր Ռուբիկ Խաչատրյանը հայտարարեց, որ դատավոր Սերգեյ Չիչոյանն վատառողջ լինելու պատճառով  չի համալրել դատարանի այս գործով նիստի աշխատակազմի ամբողջական կազմը և, որ այդ հանգամանքը բավարար պայման է նիստը հետաձգելու համար:

Դատարանը նշեց նաև, որ դատական նիստին դարձյալ չի ներկայացել Վլադիմիր Մանուկյանի հանրային պաշտպան Դավիթ Մնացականյանը (անցած նիստին նույնպես չէր ներկայացել):

Այդուհետև, դատարանը հարց ուղղեց Վլադիմիր Մանուկյանին, թե՝ արդյո՞ք խոսել է պաշտպանի հետ: Վլադիմիր Մանուկյանն ասաց, որ հեռախոսազանգ է ունեցել իր պաշտպանի հետ, որն էլ պատասխանել է, թե՝  տեղեկացած է, որ դատական նիստը չի կայանալու:

Մեզ հետ զրույցում նույնպես Դավիթ Մնացականյանը հայտնեց, որ նիստին չի ներկայացել, քանի որ նախապես տեղեկացված է եղել նիստի չկայանալու վերաբերյալ։ Պաշտպանն իր խոսքում նշեց նաև, որ դեռ չի ընդգրկվել Վլադիմիր Մանուկյանի գործին և, որ  իր մասով դեռևս ոչինչ ասել չի կարող:

Իրավաբան.net-ի հետ զրույցում Վլադիմիր Մանուկյանն ասաց, որ իր նկատմամբ մեկ տարի պայմանական ազատազրկման դատավճիռը զգալիորեն ծանր անդրադարձ է ունեցել. «Այնպես է ստացվել, որ նույնիսկ իմ պաշտոնը չեն կարողանում բարձրացնել: Լավ ծառայությանս համար 10 օր առաջ ուզում էին պաշտոնս բարձրացնել, սակայն կադրերի բաժնից հայտնեցին, որ իմ նկատմամբ կա պայմանական մեկ տարվա ազատազրկման վերաբերյալ դատավճիռ, որն էլ պատճառ դարձավ առաջարկը չեղարկելու»:

Վլադիմիր Մանուկյանի գործի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Սերգեյ Հակոբյան
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել