Կնոջ սպանության մեջ ամուսինն էր կասկածվում

2017 թվականին Արարատի մարզում արձանագրվել է սպանության 4 դեպք, նախորդ տարվա 2 դեպքի փոխարեն: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արարատի մարզի դատախազ Սևակ Հովհաննիսյանը:

«Գործերից մեկը վերաբերում էր Արարատում բնակվող ծեր ամուսինների: Կինը սրտանոթային հիվանդություն ուներ, որը վերջին ժամանակներին սրվել էր: Կնոջ մահից հետո հարևան կանայք հավաքվում են և ավանդույթի համաձայն՝ վարագույրի կտորով պետք է ծածկեին ծնոտից մինչև գլխուղեղի գագաթ ընկած հատվածը, որպեսզի բերանի դեֆորմացիա չունենա: Կապված մնացել էր 40-ից 50 րոպե և երբ մոտեցել ր դիակ տեղափոխող ավտոմեքենան՝ արձակել էին: Դատաբժշկական փորձաքննության մեջ փորձագետը նշեց, որ գանգի վրա հայտնաբերվա արյունազեղումները  վկայում են, որ այդ կապելու պրոցեսը տեղի է ունեցել կենդանության օրոք»,-նշեց Սևակ Հովհաննիսյանը ու հավելեց, որ կասկած ունեցան, որ ամուսինը հոգնելով կնոջը խնամելուց:

Հարուցված քրեական գործի շրջանակներում նշանակվեց հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն:

«Մոտ մեկուկես ամիս հետո ստացանք, որ հաշվի առնելով նախկինում կնոջ ունեցած հիվանդությունները, ավելի շատ հնարավոր է, որ մահվանից հետո կապելուց պատճառով էլ կարող էին առաջանալ այդ արյունազեղումները և մենք գործը կարճեցինք»,-նշում է դատախազը:

Սևակ Հովհաննիսյանը նշում է նաև, որ կատարվել են նաև գաղտնալսումներ, ներքին դիտումներ, որոնց արդյունքում պարզ է դարձել, որ սպանության մասին վկայող օբյեկտիվ հատկանիշներ չեն հայտնաբերվել:

Եվգենյա Համբարձումյան

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել