«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ են նախատեսվում

Գործադիրն այսօր որոշում կընդունի «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին։ Օրենքի փոփոխությունն առաջացել է Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխությունների ընդունումից հետո։

Նախագծով սահմանվում է ինքնավար մարմինների, այդ թվում՝ նաև Հայաստանի Հարապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների նշանակման նոր կարգ՝ Ազգային ժողովի կողմից պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընտրության միջոցով: Ուստի Նախագծով առաջարկվող փոփոխությամբ գործող կարգավորումը համապատասխանեցվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Սահմանվում են նաև Հանձնաժողովի անդամների կրթությանը և աշխատանքային փորձին վերաբերող լրացուցիչ չափանիշներ, ինչպես նաև հայերենին տիրապետելու պահանջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել