Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության նախկին պետի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց

Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող բժշկասոցիալական փորձաքննության գործակալության նախկին պետ Արմեն Սողոյանի և մյուսների գործով դատական նիստը հերթական անգամ հետաձգվեց։

Գործը քննվում է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ: Իրավաբան.net–ի լրագրողը դատավորի օգնականից տեղեկացավ, որ այս անգամ էլ դատական նիստը հետաձգվել է, քանի որ պաշտպաններից Վաղարշակ Գևորգյանը ներկա չէր դատական նիստին։ Հիշեցնենք, որ նախորդ անգամ նիստին ներկա չէր պաշտպան Աշոտ Սարգսյանը։

Գործով մեղադրվող անձանց հարազատները դժգոհությամբ դուրս եկանք դատարանից։

Նշենք, որ, ըստ մեղադրական եզրակացության՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի  բժշկասոցիալականն փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը, մշտապես իրականացնելով կազմակերպա-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ և լինելով պաշտոնատար անձ, իր աշխատասենյակներում ընդունել է իրեն ենթակա ԲՍՓ հանձնաժողովների մնացած նախագահներին, նրանցից ստացել է առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր առմամբ 1.528.600 դրամին համարժեք կաշառք:

Մեղադրանքներ են առաջադրվել նաև այլ աշխատակիցների։

Ժաննա Հովհաննիսյանը զբաղեցնում էր   աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Երևանի թիվ 6 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Արմեն Սողոյանին վերջինիս աշխատասենյակում որպես կաշառք տվել է 200.000 ՀՀ դրամ: Արամ Պետրոսյանը՝ Բժշկասոցիալականն փորձաքննության գործակալության վերափորձաքննության բաժնի պետը Սողոյանին կաշառք տվել է 150.000 ՀՀ դրամ:

Արոնա Սիմոնյանը զբաղեցրել է  Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Որպես կաշառք տվել է 288.600 ՀՀ դրամին համարժեք 600 ԱՄՆ դոլար:

Զորիկ Մկրտչյան զբաղեցրել է  Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Արարատի մարզի թիվ 2 բժշկասոցիալական փորձաքննության նախագահի պաշտոնը: Որպես կաշառք Արմեն Սողոյանին է տվել 40.000 և 100.000 ՀՀ դրամ:

Երեմ Մարգարյանը զբաղեցրել է Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Շիրակի մարզի թիվ 3 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահի պաշտոնը. որպես կաշառք տվել է 100.000 ՀՀ դրամ:

Լիլիա Մանուցյանը զբաղեցրել է Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Սյունիքի մարզի թիվ 2 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահի պաշտոնը, որպես կաշառք տվել է 100.000 ՀՀ դրամ:

Արմեն Ավետյանը զբաղեցրել է Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Երևան քաղաքի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահի պաշտոնը և որպես կաշառք Արմեն Սողոյանին տվել է 100.000 ՀՀ դրամ:

Ցիալա Խուդինյանի զբաղեցրել է Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Վայոց Ձորի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Նա որպես կաշառք տվել է 150.000 ՀՀ դրամ:

Ժիրայր Պետրոսյանը եղել է Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Կոտայքի մարզի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահի պաշտոնում, իսկ Սողոյնաին որպես կաշառք տվել է 100.000 ՀՀ դրամ:

Արշավիր Հմայակյանը զբաղեցրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Արմավիրի մարզի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահի պաշտոնը. որպես կաշառք տվել է 100.000 ՀՀ դրամ:

Ալլա Թովմասյանը զբաղեցրել է  Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Արարատի մարզի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահի պաշտոնը, որպես կաշառք տվել է 100.000 ՀՀ դրամ:

Տեղեկացանք, որ հաջորդ նիստը նշանակվել հունվարի 22-ին, ժամը 12։00-ին։

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել