Համաձայն ՀՀ ընտանեկան օրենսգրքի հոդված 88-րդի՝ ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայանությունը կնքվում է գրավոր և ենթակա է նոտարական վավերացման:
Համաձայն ՀՀ ընտանեկան օրենսգրքի հոդված 89-րդի՝ ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությունը ցանկացած ժամանակ կարող է փոփոխվել կամ լուծվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ: Ընդ որում՝ համաձայնությունը փոփոխելու կամ լուծելու ձևը պետք է համապատասխանի այն կնքելու ձևին, ինչպես նաև կարևոր է, որ ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությունը միակողմանիորեն փոփոխել կամ լուծել չի թույլատրվում:
Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում ալիմենտ ստանալու իրավունք ունեցող ընտանիքի անդամները կարող են ալիմենտ բռնագանձելու պահանջով դիմել դատարան։