Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի հոդված 116-րդի զանգվածային ազատում է համարվում այն իրավիճակը, երբ գործատուն պատրաստվում է երկու ամսվա ընթացքում աշխատանքից ազատել աշխատողների ընդհանուր թվի ավելի քան տասը տոկոսը, սակայն 10 աշխատողից ոչ պակաս, մասնավորապես՝ կազմակերպության լուծարման կամ աշխատողների կամ աշխատողների թվաքանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում:
Գործատուն պարտավոր է ոչ ուշ, քան նախատեսվող զանգվածային ազատումներից երկու ամիս առաջ՝ մինչև աշխատանքային պայմանագրերը լուծելը ազատվող աշխատողների թվաքանակի մասին տվյալները (ըստ մասնագիտությունների և սեռատարիքային կազմի) ներկայացնել զբաղվածության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին և աշխատողների ներկայացուցչին: