Դեկտեմբերի 31-ից հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրությունը էական փոփոխությունների չի ենթարկվել: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում վերահսկել օպերատիվ-մարտավարական իրադրությունը և հստակորեն իրականացնել մարտական հերթապահություն: