Նյու Յորքի բնակելի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 12 մարդ է մահացել, այդ թվում՝ 1 երեխա։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
Քաղաքապետի խոսքով՝ հրդեհը բռնկվել է 5-հարկանի բնակելի շենքում և տարածվել։ Հրշեջ-փրկարարները դեպքի վայր են ժամանել 3 րոպեի ընթացքում, կրակի դեմ, որին տրվել է 4-րդ կատեգորիա, պայքարել է ավելի քան 150 մարդ։
«Զոհեր կան բոլոր հարկերում»,- հայտնել է քաղաքի հրշեջ վարչության ղեկավար Դենիել Նայգրոն։ Ըստ նրա՝ այս ողբերգությունը, անկասկած, իր մասշտաբով պատմական է։ Նույնն է ասել նաև քաղաքապետը։ Ըստ նրա՝ հրդեհն ամենասարսափելին է վերջին 25 տարվա ընթացքում։
FDNY crews are currently battling a four-alarm fire at a residential building in the Bronx. The FDNY says at least 15 people are being evaluated for injuries. pic.twitter.com/QpBQh5WoLA
— Spectrum News NY1 (@NY1) 29 декабря 2017 г.
“>