Սերժ Սարգսյանը նոր կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․
«Հիմք ընդունելով ՀՀ Նախագահի 2000 թվականի դեկտեմբերի 27-ի «ՀՀ Նախագահի շնորհակալագրերի մասին» ՆՀ-764 հրամանագիրը` որոշում եմ․
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի բանակցությունների գործընթացում ունեցած ներդրման համար ՀՀ Նախագահի շնորհակալագրով պարգևատրել՝
Թաթուլ Մարգարյանին Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավար
Արա Մարգարյանին ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության խորհրդական
Գարեգին Մելքոնյանին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ
Զոհրաբ Մնացականչյանին Միավորված ազգերի կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Կարեն Նազարյանին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Վիգեն Քոչարյանին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ»: