Օրենքի նախագիծ՝ դռնբաց դատական նիստերի լուսաբանման սահմանափակումների վերացմանն ուղղված

ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ իր կողմից շրջանառության մեջ է դրվել «Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

«Այս նախաձեռնության նպատակն է վերացնել վարչական դատավարության դռնբաց նիստերի լուսաբանման սահմանափակումները։ Ներկայումս գործող կարգավորման պայմաններում դռնբաց դատական նիստը լուսաբանելու համար, լրագրողը ստիպված է դիմել կողմերից մեկին, որպեսզի վերջիններս միջնորդություն ներկայացնեն դատարանին և դատարանն էլ թույլատրի։ Սա լրագրողի համար ստեղծում է լրացուցիչ դժվարություններ դռնբաց դատական նիստը լուսաբանելիս։
Առաջարկվող փոփոխություններով, լրագրողներն այլևս ստիպված չեն լինելու դիմել կողմերին, որպեսզի վերջիններս միջնորդությամբ հանդես գան, այլ բավական է կողմերի համաձայնությունը նիստը լուսանկարահանելու և տեսանկարահանելու համար։ Ընդ որում, այս դեպքում դատարանի լրացուցիչ թույլտվություն չի պահանջվում։ Իսկ այն դեպքում, երբ վարչական մարմին հանդիսացող դատավարության մասնակիցը առարկում է տեսանկարահանմանը կամ լուսանկարահանմանը, ապա նա պետք է հիմնավորի, որ այդ սահմանափակումը անհրաժեշտ է պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության եւ բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության համար»,-ասվում է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել