Ջրամատակարարման համակարգերը ժամանակակից ջրաչափական սարքերով կհագեցվեն

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը կառավարությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով առաջարկվում է հավանություն  տալ ոռոգման ջրամատակարարման ոլորտում ջրի փաստացի օգտագործումը հաշվի առնող կառավարման հայեցակարգի միջոցառումների ծրագրին:

Անհրաժեշտությունը` «Ոռոգման ջրամատակարարման ոլորտում ջրի փաստացի օգտագործումը հաշվի առնող կառավարման հայեցակարգի միջոցառումների ծրագրի» նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N22 արձանագրային որոշման 2 կետի կատարման ապահովմամբ:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները` ներկայումս ջրօգտագործողների ընկերություններում մատակարարված ոռոգման ջրի հաշվառումը իրականացվում է ջրաչափության միջոցով, որը սակայն ջրաչափիչ սարքերի բացակայության դեպքում բերում է ՋՕԸ-ջրօգտագործող անհամաձայնությունների: Հաշվառումը առավել ճշգրիտ իրականացնելու համար անհրաժեշտություն է առաջացել ջրամատակարարման համակարգերն ժամանակակից ջրաչափական սարքերով հագեցնելը:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել