Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքի տոնական լույսերի միացման միջոցառումը պատշաճ իրականացնելու և քաղաքացիների անվտանգ տեղաշարժն իրականացնելու նպատակով ս.թ. դեկտեմբերի 19-ին՝ ժամը 19:00-ից մինչև 20:30-ը ամբողջությամբ կդադարեցվի Հանրապետության հրապարակում ավտոտրանսպորտային երթևեկը:
Վերոնշյալ հատվածներով իրականացվող հասարակական տրանսպորտի աշխատանքը կապահովվի շրջանցիկ ճանապարհներով:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը: