Ֆեյսբուքյան էջում քաղաքացու կողմից կատարված գրառման համաձայն վերջինս Մաշտոցի անձնագրային ծառայությունում ականատես էր եղել աշխատակցի կողմից քաղաքացիների նկատմամբ ցուցաբերած անհարգալից վերաբերմունքին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:
«Նույն աշխատակցի ոչ հարգալից պահվածքի վերեբերյալ վերը նշված գրառման տակ իրենց մեկնաբանություններով հաստատել էին նաև այլ քաղաքացիներ:
ՀՀ ոստիկանության պետի կողմից նշանակվել էր ծառայողական քննություն, որն անցկացվում էր ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում: Թեև ծառայողական քննության ընթացքում աշխատակիցը դիմում էր գրել ծառայությունից ազատվելու համար, այնուամենայնիվ մինչ ազատվելը վերջինիս նկատմամբ ՀՀ ոստիկանության պետի հրամանով նշանակվել է «խիստ նկատողություն»»: