Իրավաբանին մերժեցին ընդդեմ Փաստաբանների պալատի գործով

Այսօր Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբեն Ներսիսյանի, հրապարակեց Դավիթ Մայիլյանի հայցն ընդդեմ ՀՀ փաստաբանների պալատի գործով վճիռը:

 

Դավիթ Մայիլյանը 2012թ. Փաստաբանների պալատ է ներկայացրել իր փաստաթղթերը և դիմումը`  փաստաբանի որակավորման քննություններին մասնակցելու համար, սակայն Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովից ստացել է մերժում: Որպես հիմնավորում` նշվել է, որ իր մասնագիտական աշխատանքային ստաժը բավարար չէ: Նշված որոշումը Դավիթ Մայիլյանի կողմից բողոքարկվել է Փաստաբանների պալատի խորհրդին, որը մերժել է այն` պատճառաբանելով իրավաբանի մասնագիտությամբ համապատասխան որակավորման բացակայությունը:

 

Դատարանը ՀՀ փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի`15.05.2012թ. որոշումը անվավեր ճանաչելու (վերացնելու) և ՀՀ փաստաբանների պալատին որոշակի գործողություներ կատարելուն պարտադրելու պահանջով Դավիթ Մայիլյանի հայցն ընդդեմ ՀՀ Փաստաբանների պալատի մերժեց:

 

 

Աղբյուրը՝ Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել