Հայցն ընդդեմ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Շիրակի մարզային բաժնի մերժվեց

Այսօր` նոյեմբերի 2-ին ՀՀ վարչական դատարանի Գյումրու նստավայրում նախագահությամբ դատավոր է. Նահապետյանի, հրապարակվեց վարչական գործով վճիռ` ըստ հայցի Մխիթար Հարությունյանի ընդդեմ ՀՀ Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Շիրակի մարզային բաժնի կատարողական վարույթներով` արգելադրված գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին հարկադիր կատարողի 10.08.2011թ. որոշումն անվավեր ճանաչելու և հետևանքները վերացնելու պահանջի մասին:

 

Դատարանը որոշեց մերժել Մխիթար Հարությունյանի հայցն ընդդեմ ՀՀ Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Շիրակի մարզային բաժնի կատարողական վարույթներով` արգելադրված գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին հարկադիր կատարողի 10.08.2011թ. որոշումն անվավեր ճանաչելու և հետևանքները վերացնելու պահանջի մասին հայցը:

 

Դատարանը վարչական դատավարության ընթացակարգի համաձայն հրապարակեց սույն գործով վճիռը և բացատրեց կողմերին վճռի բողոքարկման կարգն ու ժամկետները, իսկ պետական տուքի հարցը համարեց լուծված:

 

Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր-Գևորգյան
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել