Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը դեկտեմբերի 4-ին հրաման է ստորագրել, որով հաստատել է 2017-2018 ուսումնական տարվա գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը:
Հրամանի կատարման հսկողությունը վերապահվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:
Հրամանագրում նշված է.
«Հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետև` Հաստատություն) 4-րդ և 9-րդ դասարաններում անցկացվում են համապատասխանաբար` գիտելիքների ստուգում և ավարտական քննություններ` հունիսի 1-24-ը:
2. Հաստատությունների 12-րդ դասարաններում անցկացվում են պետական ավարտական քննություններ՝ դեկտեմբերի 25-29-ը և/կամ հունիսի 1-23-ը: 12-րդ դասարանի սովորողը դեկտեմբեր ամսին կարող է հանձնել այն առարկա(ներ)ի պետական ավարտական քննություն(ներ)ը, որ(ոնք)ը չի ընտրել և չի ուսումնասիրելու 2-րդ կիսամյակում: Միասնական քննությանը մասնակցող սովորողը դեկտեմբերին պետական ավարտական քննություն(ներ) կարող է հանձնել միայն այն առարկա(ներ)ից, որ(ոնք)ը չի հանձնելու միասնական քննությունների համակարգով:
3. Դեկտեմբերին կազմակերպվող պետական ավարտական քննություններին մասնակցելու համար սովորողները մինչև դեկտեմբերի 5-ը գրավոր դիմում են հաստատության տնօրենին: Հաստատության տնօրենը դեկտեմբերի 5-ից մինչև 11-ը ներառյալ քննություններ հանձնողների դիմում-հայտերը էլեկտրոնային եղանակով փոխանցում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գնահատման և թեստավորման կենտրոն (այսուհետև` ԳԹԿ):
4. Հունիս ամսին կազմակերպվող պետական ավարտական քննություններին մասնակցելու դիմում-հայտերը հաստատության տնօրենը նույն ձևով ԳԹԿ է փոխանցում փետրվարի 1-ից մինչև մարտի 15-ը ներառյալ:
5. Քննությունները սկսվում են առավոտյան ժամը 1000-ին: Սովորողները Հաստատություն են ներկայանում ժամը 900-ին:
6. Ուսման մեջ գերազանց առաջադիմության համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գերազանցության մեդալի (այսուհետ` Մեդալ) հավակնորդ սովորողները թույլատրվում են քննության` համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն (այսուհետ`
Նախարարություն) ներկայացված ցուցակի:
7. Քննությունների միջև ընկած օրերին դասավանդող ուսուցիչները սովորողների համար քննական առարկաներից կազմակերպում են խորհրդատվություններ` Հաստատության տնօրենի կողմից հաստատված ժամանակացույցով:
8. 4-րդ դասարանում գիտելիքների ստուգումն անցկացվում է.
1) «Մայրենի» առարկայից` թելադրություն. քննությանը տրվում է 60 րոպե
2) «Մաթեմատիկա» առարկայից` գրավոր. քննությանը տրվում է 60 րոպե
3) «Ռուսաց լեզու» առարկայից` բանավոր` ռուսերենով ուսուցմամբ դասարաններում:
4) «Մայրենի լեզու և գրականություն» առարկայից` բանավոր` ազգային փոքրամասնությունների դասարաններում:
5) Գիտելիքների ստուգման առաջադրանքները (առնվազն 4 տարբերակ) կազմում են Հաստատության մեթոդմիավորումները` ըստ ԳԹԿ-ի կողմից մշակված նմուշների: Առաջադրանքների նյութն ընտրվում է Նախարարության կողմից երաշխավորված և Հաստատությունում գործածվող դասագրքերից:
6) Հաստատության տնօրենը հաստատում է առաջադրանքները, կնքում և ծրարում: Ծրարներից մեկը բացվում է գիտելիքների ստուգման օրը` քննասենյակում, սովորողների ներկայությամբ:
7) Գրավոր աշխատանքը գնահատվում է 10 միավորային համակարգով:
8) Գիտելիքների ստուգումն իրականացնում են դասավանդող ուսուցիչը և տնօրենի
կողմից նշանակված ներկայացուցիչը:
9. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար գրավոր քննության ժամանակ կարող է տրվել լրացուցիչ 30-ից 40 րոպե` ապահովելով երեխայի կարիքին համապատասխան պայմաններ:
10. 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարաններում անցկացվող «Ռուսաց լեզու», «Ռուս գրականություն» (բանավոր, ռուսերենով ուսուցմամբ համապատասխան դասարանների համար) և «Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր, ազգային
փոքրամասնությունների համար) առարկաների քննական առաջադրանքների հարցաշարերը և հարցատոմսերը կազմում են տվյալ Հաստատության առարկայական մեթոդական միավորումները` Նախարարության կողմից երաշխավորված դասագրքերի և նյութերի հիման վրա:
11. 9-րդ դասարանում ավարտական և 12-րդ դասարանում պետական ավարտական քննական առարկաների առաջադրանքները կազմվում են ԳԹԿ-ի կողմից: Առաջադրանքների նյութն ընտրվում է Նախարարության կողմից երաշխավորված և Հաստատությունում գործածվող դասագրքերից կամ ձեռնարկներից, շտեմարաններից:
1) «Ֆիզկուլտուրա» առարկայի 9-րդ դասարանում պետական ավարտականքննությունը, 12-րդ դասարանում ամփոփիչ ստուգարքը ընդունվում են Հաստատության տնօրենի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից` հետևյալ կազմով. հանձնաժողովի նախագահ, դասավանդող (քննող) ուսուցիչ և հանձնաժողովի երկու անդամներ: Քննությունը կամ ստուգարքը անցկացվում են` համաձայն Նախարարության կողմից հաստատված` Հայաստանի
Հանրապետության հանրակրթական դպրոցների 9-րդ և 12-րդ ավարտական դասարանների «Ֆիզկուլտուրա» առարկայի քննությունների նորմատիվային պահանջների քննության գնահատումը` 10 միավորային համակարգով:
12. 9-րդ դասարանի ավարտական քննություններն անցկացվում են.
1) «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից` փոխադրություն. քննությանը
տրվում է 90 րոպե:
2) «Գրականություն» առարկայից` բանավոր:
3) «Հայոց պատմություն» առարկայից` բանավոր:
4) «Մաթեմատիկա» առարկայից` գրավոր. քննությանը տրվում է 120 րոպե:
5) «Բնագիտություն» /«Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն»,
«Աշխարհագրություն» / առարկայից՝ գրավոր՝ սովորողի ընտրությամբ, քննությանը
տրվում է 120 րոպե:
6) «Օտար լեզու» («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն» և այլ
լեզուներ) առարկայից` բանավոր` սովորողի ընտրությամբ.
4
7) «Ֆիզկուլտուրա» առարկայից` քննաշրջանի ընթացքում (նորմատիվների հանձնում):
8) «Ռուս գրականություն» առարկայից` բանավոր` ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար:
9) «Մայրենի լեզու և գրականություն» առարկայից` բանավոր` ազգայինփոքրամասնությունների դասարանների համար:
10) 9-րդ դասարանում անցկացվող «Հայոց լեզու և գրականություն» գրավոր քննության (փոխադրություն) կազմակերպման, անցկացման և գնահատման համար հաստատության տնօրենի հրամանով ստեղծվում է հանձնաժողով:
11) Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են տնօրենը կամ նրա նշանակած ուսուցիչը (հանձնաժողովի նախագահ), տվյալ դասարանում առարկան դասավանդող ուսուցիչը (ստուգող ուսուցիչ ) և ընթերական (տվյալ կամ հարակից առարկայի մասնագետ):
12) Սովորողները քննասենյակում տեղավորվում են վիճակահանության միջոցով:
13) Քննության ընթացքում քննասենյակում կարող են գտնվել միայն հանձնաժողովի անդամները:
14) Սովորողները գրավոր աշխատանքը գրում են կապույտ գույնի միջուկով, տնօրենի կողմից կնքված և ստորագրված աշակերտական տետրում կամ առնվազն 4 թերթից բաղկացած աշակերտական տետրի էջերում: Աշխատանքը բաժանվում է երկու մասի` սևագրության (2-րդ մաս) և մաքրագրության (1-ին մաս): Ստուգվում է միայն մաքրագրությունը` կարմիր գույնի միջուկով:
15) Փոխադրության նյութը (տեքստը) կամ նյութի վերնագիրը (դասագրքի, ձեռնարկի էջանշումով, հրատարակման տարեթվով տվյալները և գնահատման չափանիշները) հաստատությունները քննության օրը ստանում են ԳԹԿ-ից կամ ԿԳ նախարարությունից` էլեկտրոնային եղանակով:
16) 9-րդ դասարանում բանավոր քննությունները կազմակերպելու, անցկացնելու և գնահատելու նպատակով հաստատության տնօրենի հրամանով ստեղծվում է հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են հաստատության տնօրենը կամ նրա նշանակած ուսուցիչը (հանձնաժողովի նախագահ), տվյալ առարկայի ուսուցիչը (քննող
ուսուցիչ) և ընթերական (տվյալ կամ հարակից առարկայի մասնագետ) :
17) Սովորողները քննասենյակ են մտնում ցուցակում իրենց անունների հերթականությանը համապատասխան
18) Սովորողների ցուցակում սովորողն իր անվան դիմաց ստորագրում է, որից հետո քննասենյակում ընտրում է քննատոմսը.
19) Քննատոմսը ընտրելուց հետո սովորողը քննասենյակում ստանում է բանավոր հարցման թերթ, որում կարող է գրի առնել իր պատասխանները, լրացուցիչ հարցերը և դրանց պատասխանները.
20) Սովորողի պատասխանը գնահատվում է 20 միավորանոց համակարգով
21) Հաստատությունները «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» և «Օտար լեզու» առարկաների բանավոր քննությունների հարցաշարերը կամ հարցատոմսերը կազմում են հաստատության մեթոդմիավորումները՝ ըստ ԳԹԿ-ի կողմից մշակված և տրամադրված նմուշների: Հաստատությունները «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» և «Օտար լեզու» առարկաների բանավոր քննությունների հարցաշարերը կամ հարցատոմսերը ստանում են «Կրթություն» շաբաթաթերթից կամ ԳԹԿ կայքից: «Հայ գրականություն» և «Օտար լեզու» առարկաների քննական առաջադրանքների հարցաշարերը և հարցատոմսերը կազմվում են 7-9-րդ դասարանների ծրագրային նյութից,
«Հայոց պատմություն» առարկայի քննական առաջադրանքները՝ 6-9-րդ դասարանների ծրագրային նյութից:
22) 9-րդ դասարանում «Մաթեմատիկա» և «Բնագիտություն» առարկաների քննություների կազմակերպման, անցկացման, ստուգման և բողոքարկման ընթացակարգը տե´ս սույն աշխատակարգի 19-59 կետերը:
13. 12-րդ դասարանում պետական ավարտական քննություններն անցկացվում են.
1) «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից` գրավոր` դեկտեմբերին կամ հունիսին. քննությանը տրվում է 120 րոպե:
2) «Հայոց պատմություն» առարկայից` գրավոր` դեկտեմբերին կամ հունիսին. քննությանը տրվում է 120 րոպե:
3) «Մաթեմատիկա» առարկայից` գրավոր` դեկտեմբերին կամ հունիսին. քննությանը տրվում է 120 րոպե:
4) «Ռուս գրականություն» առարկայից` բանավոր` ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար` դեկտեմբերի կամ հունիսի քննաշրջանի ընթացքում` ըստ սովորողի ցանկության:
5) «Մայրենի լեզու և գրականություն» առարկայից` բանավոր` ազգային փոքրամասնությունների դասարանների համար` դեկտեմբերի կամ հունիսի քննաշրջանի ընթացքում` ըստ սովորողի ցանկության:
14. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք` մտավոր հետամնացություն ունեցող սովորողների հաջորդ դասարան փոխադրումը կատարվում է անհատական ուսուցման պլանով իրականացված գնահատման հիման վրա (ԱՈւՊ):
15. Հատուկ հանրակրթական դպրոցներում գործում է սույն աշխատակարգը` պահպանելով ավարտական դասարանների համապատասխանությունը:
16. Քննական գրավոր աշխատանքները, մինչև դրանց ստուգման ավարտը, պահպանվում են քննական հանձնաժողովի նախագահի մոտ, ապա սահմանված կարգով արխիվացվում:
17. Քննությունից բացակայած կամ ուշացած Մեդալի հավակնորդ սովորողը զրկվում է Մեդալ ստանալու իրավունքից:
18. Պետական ավարտական (12-րդ դասարան) քննությունները կազմակերպվում են ավարտական քննական կենտրոններում:
19. Քննական կենտրոն է դառնում յուրաքանչյուր Հաստատություն: Հաստատության տնօրենը կամ նրան փոխարինող անձն ի պաշտոնե տվյալ ավարտական քննական կենտրոնի ղեկավարն է:
20.Քննական կենտրոնում քննության ընթացքը կազմակերպելու համար քննական կենտրոնի ղեկավարը կարող է նշանակել օգնական, հերթապահներ:
21. Քննասենյակներում քննության ընթացքը կազմակերպելու համար քննական կենտրոնի ղեկավարը նշանակում է քննության ընթացքի կազմակերպիչներ, ովքեր չեն կարող լինել տվյալ քննական առարկայի մասնագետներ:
22. Մինչև 30 սովորող ունեցող քննասենյակում աշխատանքները համակարգում է 2 կազմակերպիչ: 30-ից ավելի սովորող ունեցող քննասենյակում առաջին 30 սովորողների համար` 2 կազմակերպիչ, մեկական կազմակերպիչ` յուրաքանչյուր հաջորդ 30-ի համար, ևս մեկ կազմակերպիչ` վերջին 20 և ավելի սովորողների համար:
23. Քննական կենտրոնի ղեկավարը քննասենյակի կազմակերպիչներից մեկին նշանակում է պատասխանատու կազմակերպիչ, որը համակարգում է քննասենյակի կազմակերպիչների աշխատանքը:
24. Քննական կենտրոնի ղեկավարը կամ օգնականը, քննությունը սկսվելուց մեկ ժամ առաջ, կատարում է կազմակերպիչների գրանցում և վիճակահանությամբ բաշխում կազմակերպիչներին` ըստ քննասենյակների:
25. Սովորողների մուտքը քննասենյակ սկսվում է քննական կենտրոնի ղեկավարի հրահանգով:
26. Սովորողը քննություններին ներկայանում է անձը հաստատող փաստաթղթով`անձնագրով, կամ ծննդյան վկայականով, իսկ մեդալի հավակնորդները՝ անձնագրով կամ հաստատության տնօրենի կողմից տրված տեղեկանք` լուսանկարով:
27. Սովորողը մոտենում է վիճակահանության սեղանին և վիճակահանության թերթիկի միջոցով որոշում իր նստարանի համարը: Կազմակերպիչը սովորողների տվյալ խմբի ցուցակում գրում է սովորողի անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, վիճակահանված նստարանի համարը: Սովորողը ցուցակում
ստորագրում է իր տվյալների տողում` «նստարանի համարը» սյունակում:
28.Քննասենյակում կայացած վիճակահանության արդյունքի համապատասխան` երկրորդ կազմակերպիչն օգնում է սովորողին` գտնելու իր տեղը և չի թույլատրում տեղափոխություններ կատարել:
29.Քննությունը սկսվելուց առնվազն մեկ ժամ առաջ քննական կենտրոնի ղեկավարը ԳԹԿ ներկայացուցչից ստանում է քննական առաջադրանքների փաթեթները:
30. Քննությունը սկսվելուց առնվազն կես ժամ առաջ քննական կենտրոնի ղեկավարը քննասենյակի պատասխանատուին տալիս է յուրաքանչյուր խմբի համար նախատեսված փաստաթղթերի փաթեթը` բացի առաջադրանքներից:
31. Ավարտական քննություններին սովորողներին չի թույլատրվում քննասենյակ բերել բջջային հեռախոսներ կամ կապի այլ միջոցներ, տետրեր, դասագրքեր, ուսումնական և այլ ուղեցույց-ձեռնարկներ:
32.Սովորողի` քննասենյակում տեղավորվելուց հետո, քննական կենտրոնի ղեկավարը կամ օգնականը քննասենյակ է բերում քննական առաջադրանքների ծրարները:
Քննասենյակի պատասխանատու կազմակերպիչը ծրարները ցուցադրում է սովորողներին և ներկա այլ անձանց (ծնողներ, հավատարմագրված դիտորդներ)` նրանց ուշադրությունը հրավիրելով ծրարների փակ և ամբողջական լինելու հանգամանքի վրա: Ծրար(ներ)ը բացելու համար պատասխանատուն հրավիրում է առաջին նստարան(ներ)ին նստած սովորողներից մեկին: Առաջին շարքում սովորողների բացակայության դեպքում` հրավիրվում է սովորող այլ շարքից: Ծրարների բացման մասին նշվում է արձանագրության մեջ:
33.Քննասենյակի պատասխանատուն (կազմակերպիչը) սովորողներին տեղեկացնում է քննասենյակում վարքի կանոնների պահպանման, ինչպես նաև բողոքարկման տեսակների մասին: Քննասենյակում քննության անցկացման կարգն ընթերցելուց և սովորողներին ցուցումներ տալուց հետո կազմակերպիչները բաժանում են առաջադրանքները: Սովորողը, առաջադրանքը ստանալուն պես, շապիկի համապատասխան մասում գրում է քննասենյակի և իր նստարանի համարը: Առաջադրանքների վերջնական բաշխումից հետո պատասխանատու կազմակերպիչը հայտարարում է քննության սկիզբը, տևողությունը և գրատախտակին նշում է քննության սկզբը և ավարտը:
34.Քննասենյակից սովորողը կարող է դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, քննասենյակի պատասխանատուի թույլտվությամբ և միջանցքի հերթապահի ուղեկցությամբ:
35.Խմբի կազմակերպիչը ավելորդ (չօգտագործված, խոտանված) քննական նյութերը հաշվարկում, արձանագրում է, իսկ քննության ավարտից հետո փաթեթավորում և հանձնում է քննասենյակի պատասխանատու կազմակերպչին:
36.Առաջադրանքի բովանդակության վերաբերյալ սովորողի հարցերը չեն քննարկվում:
37.Քննության ընթացքում ի հայտ եկած տպագրական կամ այլ թերություններ ունեցող առաջադրանքները փոխարինվում են նորով:
38.Քննության ընթացքում սովորողների կողմից առաջադրանքների կատարման ժամանակ քննասենյակներում, բացի կենտրոնի ղեկավարից և կազմակերպիչներից, կարող են ներկա գտնվել Նախարարության, մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի և ԳԹԿ-ի ներկայացուցիչները:
39.Քննության ավարտից 20 րոպե առաջ քննասենյակի պատասխանատուն սովորողների ուշադրությունը հրավիրում է ժամանակի վրա և հիշեցնում առաջադրանքների պատասխանները համապատասխան ձևաթղթերի վրա անցկացնելու մասին:
40.Սովորողի կողմից սույն ընթացակարգի պահանջները խախտելու կամ դրանց չենթարկվելու դեպքում քննասենյակի պատասխանատուին իրավունք է վերապահվում մեկ անգամ նախազգուշացված սովորողին, քննական կենտրոնի ղեկավարի հետ համաձայնեցնելով, հեռացնել քննասենյակից:
41. Հեռացվող սովորողից վերցվում են քննական նյութերը, պատասխանների ձևաթղթի էջի վրա գրվում է` «Հեռացված է քննությունից»: Քննասենյակի և խմբի արձանագրությունների մեջ գրանցվում է այդ փաստը, հեռացվող սովորողի համարը, հեռացման պատճառը:
42.Քննության համար նախատեսված ժամանակի ավարտին սովորողը հանձնում է իր առաջադրանքը և ստորագրում իր անվան դիմաց: Եթե սովորողն ավարտել է աշխատանքը սահմանված ժամանակից շուտ, ապա նա կարող է այն հանձնել և, ստորագրելով իր անվան դիմաց, դուրս գալ քննասենյակից: Քննության համար հատկացված ժամանակի ավարտին կազմակերպիչները սեղաններից հավաքում են քննական թեստերը:
43.Սահմանված ժամկետում գրավոր աշխատանքը չավարտած սովորողներն այն հանձնում են անավարտ վիճակում:
44.Պատասխանատուն առաջադրանքները քննության արձանագրության հետ հանձնում է քննական կենտրոնի ղեկավարին: Քննական կենտրոնի ղեկավարը, ներկայացված առաջադրանքները վերահաշվարկելով, լրացնում է քննական կենտրոնում անցկացված քննության վերջնական արձանագրությունը, որտեղ նշվում է քննության մասնակիցների, բացակաների, քննությունից հեռացվածների, որևէ պատճառով քննությունն ընդհատածների թիվը (եթե կան):
45.Քննության ավարտից հետո սովորողների ցուցակները պահվում են քննական կենտրոնի ղեկավարի մոտ` մեկ տարի:
46.Քննական առաջադրանքները ստուգվում են քննական կենտրոնի ղեկավարի հրամանով ստեղծված ստուգող հանձնաժողովի կողմից, քննության օրը` ժամը 1400-ին, ԳԹԿ համակարգչային կայքում տեղադրված առաջադրանքների ճիշտ պատասխանների հիման վրա: Ստուգող հանձնաժողովի նախագահն ի պաշտոնե
Հաստատության տնօրենն է:
47.9-րդ դասարանում ստուգող հանձնաժողովի անդամների 50%-ը տվյալ առարկայի մասնագետներ են:
48.12-րդ դասարանում ստուգող հանձնաժողովի անդամները չեն կարող լինել տվյալ առարկայի մասնագետներ:
49.Քննական արդյունքները գնահատելիս, քննական հանձնաժողովի անդամների միջև տարաձայնություն առաջանալու դեպքում հարցը լուծվում է հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ` բաց քվեարկությամբ:
50.Քվեարկության արդյունքներում ստացված հավասար ձայների դեպքում վճռորոշ է ` 1) 4-րդ դասարանում դասավանդող ուսուցչի առաջարկած գնահատականը, 2) 9-րդ և 12-րդ դասարաններում՝ քննական հանձնաժողովի նախագահի առաջարկած գնահատականը, 3) նշանակված գնահատականի հետ համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամ(ներ)ը արձանագրության մեջ կարող է(են) կատարել հատուկ նշում:
51. Ստուգումն իրականացվում է ԳԹԿ-ի կողմից հրապարակված «Ցուցումներ»-ի պահանջներին և չափանիշներին համապատասխան: Գրավոր աշխատանքի սևագրությունը չի ստուգվում և չի գնահատվում:
52.Քննական աշխատանքների արդյունքները հրապարակվում են տվյալ քննության հաջորդ օրը` ժամը 1400-ին: Քննական կենտրոնի ղեկավարը ցուցակների կրկնօրինակը փակցնում է քննական կենտրոնի մուտքի մոտ:
53.Քննական կենտրոնում քննությունների արդյունքների ցուցակներն առանձնացվում են ըստ դասարանների, ցուցակները վավերացվում են ստուգող հանձնաժողովի նախագահի կողմից:
54.Բանավոր քննությունները ձայնագրվում և/կամ արձանագրվում են: Արձանագրության մեջ ներառվում են հարցատոմսի համարը, հարցերը, պատասխանները: Արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի նախագահը, անդամները և տվյալ սովորողը:
55.Քննությունների կազմակերպման, անցկացման և արդյունքների գնահատման վերաբերյալ բողոքները կարող են լինել `
1) քննության անցկացման կարգի խախտման մասին
2) քննության արդյունքների հետ անհամաձայնության մասին,
3) թեստերի բովանդակության մասին:
56.Սույն կարգի 55-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետում նշված դեպքում սովորողը կարող է բողոք ներկայացնել քննական կենտրոնի ղեկավարին՝ քննության ավարիտց անմիջապես հետո: Կենտրոնի ղեկավարը տեղում քննարկում և պատասխանում է բողոքը ներկայացնողին:
57.Սույն կարգի 55-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում բողոքները ներկայացվում են ստուգող կամ քննող հանձնաժողովի նախագահին` բանավոր քննության դեպքում` քննության պահին կամ մինչև քննասենյակից դուրս գալը և/ կամ քննության արդյունքները հրապարակելուց հետո` 24 ժամվա ընթացքում, գրավոր քննության դեպքում` քննության արդյունքները հրապարակելուց հետո` 24 ժամվա ընթացքում:Գրավոր քննության բողոքի արդյունքները, ոչ ուշ քան դիմումը ընդունելուց հետո 24 ժամվա ընթացքում, գրավոր ներկայացվում է դիմողին:
58.Դիմում-բողոքների քննարկումից հետո կարող է որոշում ընդունվել քննության գնահատականի պահպանման կամ բարձրացման, ինչպես նաև իջեցման մասին, որը հրապարակվում է և ուղարկվում ԳԹԿ:
59.Բողոքարկման արդյունքների հետ անհամաձայնության դեպքում դիմումի հեղինակը կարող է բողոքարկել վերադասության կարգով, Նախարարություն և (կամ) դատարան»: