Դեկտեմբերի 2-ին, ժամը 22:50-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Սանկտ Պետերբուրգ փողոցում այրվում է ոչ բնակելի տնակ:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Սանկտ Պետերբուրգ փողոցի թիվ 5.2-4-4 տնակի մոտակայքում՝ չբնակեցված տնակում (ինքնաշեն):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:12-ին, մարվել՝ 23:36-ին:
Ամբողջությամբ այրվել է տնակը (մոտ 18 քմ)՝ կենցաղային գույքով: