ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ՄԱԿ-ի ներկայացուցիչներին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը նոյեմբերի 28-ին ընդունել է ՀՀ-ում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) մշտական համակարգող, Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյին եւ ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիյասինին, տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության ամրապնդման հարցերում համագործակցության խորացումը եւ արդյունավետ փոխգործակցության շարունակականությունը:

Զրուցակիցները մանրամասն քննարկել են խորհրդարան-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններն ու կոնկրետ ուղղությունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել