Նոյեմբերի 29-ին՝ Երևանի ավագանին նիստի ընթացքում որոշում կընդունի Երևանում փողոցների անվանակոչման և անվանափախության վերաբերյալ։
Անվանափոխությունները նախատեսվում են հետևյալ կերպ՝
- Արաբկիր վարչական շրջանի Կասյան փողոցն անվանակոչել կաթողիկոս Վազգեն Առաջին Վեհափառի անվամբ։
- Կենտրոն վարչական շրջանի Ամիրյան փողոցն անվանափոխել Վռամշապուհ արքայի անվամբ։
- Շենգավիթ վարչական շրջանի Ֆրունզեի փողոցն անվանակոչել Ապրիլյան հերոսների անվամբ։
- Դավիթաշեն վարչական շրջանի Անաստաս Միկոյանի (Երևան-Եղվարդի խճուղին՝ սկսած Դավիթաշենի կամրջից մինչև Դավիթաշեն համայնքի վարչական տարածքի վերջը) փողոցն անվանափոխել հայ մեծ բարերար Քըրք Քըրքորյանի անվամբ։
- Կենտրոն վարչական շրջանի Իսրայելյան փողոցից մինչև Հրազդանի կիրճ ընկած հատվածը /Ս. Փարաջանովի թանգարանի հարակից փողոց/ անվանակոչել Սերգեյ Փարաջանովի փողոց։
- Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ճանապարհահատվածն անվանակոչել Մոնթե Մելքոնյան փողոց։
- Կենտրոն վարչական շրջանի Ձորափի փողոցի՝ Պարոնյան փողոցից մինչև Ուրուգվայի հրապարակ ընկած հատվածը վերանվանել Հնդկաստանի փողոց։
Հարկ է նշել, որ ռազմական գործիչ, ազգային-ազատագրական պայքարի ներկայացուցիչներից Լեոնիդ Ազգալդյանի անվամբ փողոց անվանակոչելու համար որպես առաջարկ ներկայացվել է երկու տարբերակ՝
1․ Կենտրոն վարչական շրջանի Սարալանջի փողոցից մինչև Լեռ Կամսարի փողոցն ընկած ճանապարհահատվածը /հ. 30/3 շենքի հարող հատված/ անվանակոչել Լեոնիդ Ազգալդյան փողոց։
2․ Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան փողոցն անվանակոչել Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի անվամբ։