Ճապոնիայի իշխանությունները մտադիր են 2020-ական թվականներին Լուսին ուղարկել Իրենց տիեզերագնացներին: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Ճապոնացի տիեզերագնացները Երկրի բնական արբանյակ թռչելու հնարավորություն կստանան՝ մասնակցելով Deep Space Gateway միջազգային նախագծին:
Աղբյուրը մանրամասնում է, որ տվյալ նախագիծը, որն իրականացվում է ԱՄՆ-ի ազգային ավիատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի և այլ առաջատար տիեզերական գործակալությունների համագործակցության շրջանակում, ենթադրում է Լուսնի ուղեծրի մոտ մոդուլային բնակելի միջավայրի ստեղծում:
Կայանը կդառնա նոր հավակնոտ միջազգային տիեզերական նախագիծ, որը կապահովի մարդու ներկայությունը Լուսնի ուղեծրի վրա: