ՀՀ Կենտրոնական բանկը ներկայացրել է շրջանառության մեջ ներդրվելիք երրորդ սերնդի թղթադրամների էսքիզները։
Բացի շրջանառության մեջ դրվող 2017 թ. թողարկման «Նոյյան տապան» ՀՀ հավաքորդական թղթադրամների ներկայացումից, հայտնի է նաև ՀՀ ԿԲ խորհրդի կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության 2018 թ-ին շրջանառության մեջ ներդրվող երրորդ սերնդի կոմպոզիտային թղթադրամների էսքիզները:
Իրավաբան.net-ի հետ զրույցում Կենտրոնական բանկից հայտնեցին, որ սրանք միայն էսքիզային տարբերակներ են, վերջական տարբերակը չէ և հնարավոր է որոշ փոփոխություններ արվեն։
Նոր թղթադրամները շրջանառության մեջ կդրվեն 2018 թվականին։
Նոր 1000-դրամանոցը նվիրված է լինելու Պարույր Սևակին: 2000-դրամանոցը՝ շախմատիստ Տիգրան Պետրոսյանին: 5000-դրամանոցը՝ Վիլյամ Սարոյանին, 10․000-դրամանոցը՝ Կոմիտասին, 20․000-դրամանոցը՝ Հովհաննես Այվազովսկուն, 50․000-դրամանոցը՝ Գրիգոր Լուսավորչին:
100․000-դրամանոցներ այլևս չեն թողարկվի: